ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը եկեղեցու դեմ պայքարում գնում է Ուկրաինայի ճանապարհով

Ակնհայտ է, թե ինչու է Հայաստանը գնում Ուկրաինայի ճանապարհով և պայքարում եկեղեցու դեմ, news.ru-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի պատգամավոր Սերգեյ Օբուխովը։ Նրա խոսքով, եկեղեցին այդ երկու հետխորհրդային պետություններում դարձել է քաղաքական պայքարի պատանդ։

–Այստեղ այլ համեմատություններ փնտրելու կարիք չկա։ Խորհրդային ժառանգության ոչնչացման և ռուսաստանայնացման դեմ պայքարի խնդիրները լուծելիս մենք տեսնում ենք, թե ինչպես է մաքրագործվում ավանդական կրոնը։ Սա քաղաքական գործընթացի տրամաբանությունն է, այն անխուսափելի է,– ընդգծել է պատգամավորը։

Ըստ Օբուխովի առայժմ սա սառը պատերազմ է, բայց Ուկրաինայում այն արդեն «անցել է տաք քաղաքացիական պատերազմի փուլ»։

Հայաստանը մի փոքր ուշանում է, և զարմանալի չէ, որ երկրում կարող է սկսվել նաև քաղաքացիական դիմակայության տաք փուլ, հավելել է պատգամավորը։

–Հենց որ հրաժարվեք ձեր արմատներից և Ռուսաստանի հետ դաշինքից, անմիջապես կդառնաք խաղալիք տարբեր աշխարհաքաղաքական ուժերի և ներքին կլանների ձեռքում։ Բոլոր սահմանային պետությունները, որոնք մեկ աշխարհաքաղաքական ափից հետ են մնում, ենթարկվում են բոլոր աշխարհաքաղաքական փոթորիկներին և ընկնում խութերի վրա։ Սա փոքր ազգերի ճակատագիրն է, դրանից փախուստ չկա,- ամփոփել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ընդունել Հայ Առաքելական Եկեղեցու պարզեցված կանոնադրություն։ Նրա խոսքով դա թույլ կտա ընտրել Ամենայն հայոց նոր կաթողիկոս։ Քաղաքական գործիչը շեշտել է, որ մտադիր է հասնել գործող կաթողիկոս Գարեգին II-ի հրաժարականին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular