ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է իտալացի կոմպոզիտոր Սելսո Վալլին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կոմպոզիտոր, երգահան, դիրիժոր և պրոդյուսեր Չելսո Վալլին, որը համագործակցել է բազմաթիվ իտալացի աստղերի հետ, մահացել է 76 տարեկան հասակում, հաղորդում է Doremifasol պորտալը։

«Վալլին, որը ծնվել է Բոլոնիայում 1950 թվականի մայիսի 14-ին, այսօր մահացավ իր հայրենի քաղաքում՝ թողնելով երգերի, պաշտամունքային համագործակցությունների և պահերի հսկայական ժառանգություն, որոնք իրենց հետքն են թողել ամբողջ սերունդների վրա», - ասվում է հրատարակության մեջ։

Նա իր պաշտոնական դեբյուտը կատարեց 1970-ականների վերջին՝ Ջամպիերո Անելիի հետ համագործակցությամբ, երբ թողարկվեց «Provincia» ալբոմը։ Այդ տարիներին նա սկսեց զբաղվել պրոդյուսերությամբ, գործիքավորմամբ և երբեմն հանդես գալ որպես կոմպոզիտոր։

Վալլին համագործակցել է Մինայի, Անդրեա Բոչելիի, Լաուրա Պաուզինիի, Էրոս Ռամազոտիի և շատ այլ հաջողակ իտալացի արտիստների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular