ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկուն հայտնել են՝ կարող է շուտով կորցնել իշխանությունը․ Bloomberg

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շտապ պետք է «փրկի» իր նախագահությունը Ուկրաինայում բողոքի ցույցերի ֆոնին, որոնք կապված են Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության լիազորությունների սահմանափակման հետ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

«Վոլոդիմիր Զելենսկին պետք է փրկի իր սեփական նախագահությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարում թույլ տրված սխալը խաթարել է նրա երբեմնի հերոսական կերպարը», - ասվում է հրատարակության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Զելենսկու որոշումը՝ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմիններին անկախությունը վերադարձնելու վերաբերյալ, կանխում է Ուկրաինայի առաջնորդի համար «հնարավոր աղետը»։

Բացի այդ, Bloomberg-ը գրում է, որ Զելենսկու «սխալը» հետ պետք է մեզ հիշեցնի, որ պատերազմի մեկնարկից առաջ նա ժողովրդականություն վայելող նախագահ չէր։

Գործակալությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի նախագահի վարկանիշը մոտ 25% էր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular