ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Դանիելյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի։ Այս մասին ահազանգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

«Դեռևս երկու շաբաթ առաջ ահազանգել էի, որ անհասկանալի պատճառաբանություններով խոչընդոտվում է վրացական անցակետում Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող հարյուրավոր բեռնատարների մուտքը Հայաստան։

Ընդգծել էի, որ ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված Վրաստանի մաքսային ծառայությունների նման պահվածքը։ Տեղեկություններ ենք ստանում նաև, որ ՀՀ մուտքը թույլատրելու համար հայ վարորդներից կաշառք են պահանջում։

Այս իրավիճակից օգտվում են տեղական տնտեսվարողները՝ փորձելով ստանալ գերշահույթ։

Մինչ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ ուսումնասիրում են հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները, իսկ Էկոնոմիկայի նախարարը ժամանակ առ ժամանակ ֆեյսբուքյան էջում ծանուցում է, որ մի քանի տասնյակ հեղուկ գազ տեղափոխող բեռնատար հատել է սահմանը, ՀՀ-ում հեղուկ գազի արժեքն նախորդ ամիսների համեմատ արձանագրում է շուրջ 80% աճ։

Ստացվում է, որ հերթական անգամ պատկան մարմինների անգործության հետևանքով ահռելի ֆինանսական վնասներ են կրում հեղուկ գազ ներմուծողներն ու մեր քաղաքացիները, որոնք, այս օրերին ստիպված են մեկ լիտր հեղուկ գազի համար վճարել 200 դրամ, այն դեպքում, երբ ամիսներ առաջ ձեռք էին բերում 120 դրամով։

ՄՊՀ-ն ևս իր լիազորությունների շրջանակներում պետք է գործուն քայլեր ձեռնարկի խնդիրը լուծելու ուղղությամբ։ Եթե այս գործընթացներն ուղեկցվում են ապօրինություններով կամ կան ոչ բարեխիղճ տնտեսվարողներ, նրանք պետք է լինեն հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։

Ակնհայտ է, որ խնդիրն ունի նաև քաղաքական ենթատեքստ, ինչն էլ հետևանքն է այս իշխանությունների ոչ կոմպետենտ, ապաշնորհ կառավարման։

Այսպիսի անգործության պայմաններում առաջիկա օրերին ականատեսը կլինենք հեղուկ գազի արժեքի հերթական թանկացմանը»,- գրել է Գ.Դանիելյանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular