ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը. ՇՄՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ, ինչպես գիտեք, Հայաստանը հյուրընկալում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), և սա մեր պատասխանատվությունն է՝ ցույց տալու, որ մենք՝ որպես քաղաքացիական հասարակություն, հոգատար ենք մեր բնության և կենսաբազմազանության նկատմամբ, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
 
«Շրջակա միջավայրի նախարարությունը ահազանգեր է ստանում, որ տարբեր զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը՝ վնասվում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանները։
 
Համացանցում տարածվող լուսանկարներում երևում է, թե ինչպես են արշավականների ու զբոսաշրջիկների անզգույշ քայլերը վնասում այս եզակի բույսերը։
 
Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և պաշտպանված է օրենքով։
 
Հորդորում ենք բոլորին՝
 
Չվնասել և չհավաքել ջրաշուշանները,
 
 Զբոսաշրջային արշավների ժամանակ պահպանել բնության անխաթարությունը,
 
Հիշել, որ յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է բերել անուղղելի վնաս մեր էկոհամակարգին։
 
 ՀԻՇԵՑՈՒՄ
 
ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 93-րդ հոդվածով սահմանվում է, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի կամ դրանց մասերի ինքնագլուխ հավաքումը պատժվում է՝
 
• 80.000 դրամ տուգանքով՝ քաղաքացիների համար,
 
• 150.000 դրամ տուգանքով՝ պաշտոնատար անձանց համար։
 
Լուսանկարում՝ Հայաստանի բնության գոհարներից մեկը՝ Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular