ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ միայն Ուկրաինան. ԵՄ նոր Սևծովյան դոկտրինը սարսափելի ավարտ է նախատեսում Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵՄ նոր Սևծովյան դոկտրինը նախատեսում է ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ամրապնդում Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի միջոցով և ազդեցություն ամբողջ տարածաշրջանի վրա շրջակա միջավայրի պաշտպանության օրակարգի առաջ մղմամբ։

Այս մասին «Առաջին Սևաստոպոլյան» եթերում հայտնել է քաղաքական գիտությունների դոկտոր, Կազանի դաշնային համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Իրխինը, հաղորդում է Politnavigator.news-ի թղթակիցը։ «Եվրոպական նոր Սևծովյան քաղաքականության երեք հենասյուներն են։ Առաջինը Եվրոպան պետք է «անվտանգության կենտրոն» ստեղծի Սև ծովում։ Դա ենթադրում է եվրոպական ռազմական ներկայության ամրապնդում։ Հենակետը և մեկնարկային կետը ստեղծված հակաականային ռազմածովային կոալիցիան է, որը բաղկացած է Ռումինիայից, Թուրքիայից և Բուլղարիայից։ Բոլոր երեքը ՆԱՏՕ-ի անդամներ, երկուսը ԵՄ անդամ։ Միևնույն ժամանակ, նրանք Սևծովյան տերություններ են, և առանց Մոնտրյոյի կոնվենցիան խախտելու, կարող են ընդլայնել իրենց ներկայությունը, - նշել է նա,– երկրորդ հենասյունը տնտեսական զարգացումն է, որը հաշվի է առնում 174 միլիոն մարդու։ Այդ թիվը պարզ է դառնում` հաշվի առնելով ԵՄ Սևծովյան անվտանգության դոկտրինի ամերիկյան հիմքը։ Նրանց համար Սևծովյան տարածաշրջանը, ի թիվս այլ բաների, ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, ապա նաև Կենտրոնական Ասիան։ Այսինքն, Սևծով-Կասպյան տարածաշրջանը։ Բալթիկ ծովում մենք արդեն ունենք ռազմական բախման նախադեպեր, բնականաբար Սև ծովում ևս։ Ընդամենը մի քանի օր առաջ ստորագրվել է համաձայնագիր Ղազախստանի (ՀԱՊԿ անդամ) և Մեծ Բրիտանիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացման վերաբերյալ։ Այսինքն, այս հայեցակարգը արտացոլում է բրիտանական էլիտայի ցանկությունը` վերահսկելու Կենտրոնական Ասիան և Բալթիկ-Սևծովյան աղեղը։ Այժմ նրանք փորձում են այս երկու սխեմաները կառուցել մեկ միասնական տարածության մեջ՝ Ռուսաստանին Սև ծովի միջոցով զսպելու համար։ Փաստաթղթի երրորդ հենասյունը նախատեսում է Սև ծովի շրջակա միջավայրի բնապահպանական վերահսկողություն «ծովի հատակից մինչև տիեզերք»»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular