ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեդիա փորձագետ Քոչարյան. ավելի ու ավելի շատ մարդիկ են դժգոհ Փաշինյանի քաղաքականությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեդիա փորձագետ, Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը Rt.com-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանում բողոքի ընտրազանգվածը բավականին մեծ է և անընդհատ աճում է։ «Սամվել Կարապետյանի աջակցության առաջին հանրահավաքին բավականին մեծ թվով մարդիկ դուրս եկան, և հարցի ճիշտ մոտեցման և ճիշտ ինքնակազմակերպման դեպքում այդ թիվը միայն կաճի», - ասել է  զրուցակիցը։

Նրա խոսքով ավելի ու ավելի շատ մարդիկ են դժգոհ վարչապետ Փաշինյանի քաղաքականությունից։ «Հայաստանում hսկայական թվով մարդիկ վրդովված են... իշխանությունների մեթոդներից և եկեղեցու և եկեղեցական բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նկատմամբ բառապաշարից։ Շատերը նույնիսկ չէին էլ պատկերացնում, որ հնարավոր է նման բառեր օգտագործել... կաթողիկոսի կամ արքեպիսկոպոսների հետ խոսելու համար», - բացատրել է Քոչարյանը։

Ավելի վաղ քաղաքագետ Եվգենի Միխայլովը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սրում է իրավիճակը Արևմուտքին հաճոյանալու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular