Դժբախտ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. հարսանիքի ժամանակ հարսնացուն խեղդվել է
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԴժվախտ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Մոսկվայի շրջանում.հարսնացուն հարսանիքի ժամանակ խեղդվել է ջրամբարում:
Ականատեսների խոսքով՝ հուլիսի 2-ին Մոսկվայի մերձակայքում Կլյազմինսկի ջրամբարի մոտ հարսանեկան տոնակատարության հարբած մասնակիցները որոշել են լողալով անցնել մի ափից մյուսը: Մի քանի մետր լողալուց հետո հարսնացուն խեղդվել է. կողքին լողացող ընկերուհին չի կարողացել փրկել նրան:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ջրամբարում լողալն արգելվում է: Հարսնացուի դին հայտնաբերել են միայն հաջորդ օրը: