ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռեալը» մտադիր է գնել Հոլանդին, եթե հեռանա Վինիսիուսը

ՍՊՈՐՏ

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու տարբերակը, եթե բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հեռանա, հաղորդում է Cadena Ser-ը։

Վինիսիուսն ու Արքայական ակումբը չեն կարողանում համաձայնության հասնել աշխատավարձի հարցում։ Եթե կողմերը չերկարաձգեն պայմանագիրը (նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս), ապա հաջորդ ամռանը «Ռեալը» կվաճառի Վինիսիուսին։

Նշվում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը երազում է հարձակման գծում միասին տեսնել ֆրանսիացի Կիլիան Մբապեին եւ Էրլինգ Հոլանդին։

Վինիսիուսի ծառայություններով հետաքրքված են Սաուդյան Արաբիայում՝ առաջարկելով տրանսֆերի համար 200 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Հոլանդը մասնակցել է 48 հանդիպման, խփել է 34 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Վինիսիուսն անցած մրցաշրջանում մասնակցել է 58 հանդիպման, խփել է 22 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular