ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ ֆուտբոլի բարձրագույն լիգան 1 խաղով որակազրկել է Մեսսիին և Ժորդի Ալբային

ՍՊՈՐՏ

ԱՄՆ ֆուտբոլի բարձրագույն լիգան 1 խաղով որակազրկել է «Ինտեր Մայամիի» ավագ Լեո Մեսսիին և պաշտպան Ժորդի Ալբային։

Պատճառը խաղացողների կողմից MLS-ի բոլոր աստղերի խաղին չմասնակցելու որոշումն է եղել։

Երկու խաղացողներից ոչ մեկը հրապարակավ չի արձագանքել որակազրկմանը, սակայն որոշումը առաջացրել է ակումբի սեփականատեր Խորխե Մասի զայրույթը, ով այն անվանել է «կտրուկ» պատիժ։

«Նրանք չեն հասկանում որոշումը», - ուրբաթ օրը ասել է Մասը։ «Նրանք չեն հասկանում, թե ինչու է ցուցադրական խաղին չմասնակցելը հանգեցնում ուղղակիորեն որակազրկման»։

«Դա ճիշտ չէ», - հավելել է Մասը։ 

38-ամյա Մեսսին և 36-ամյա Ալբան այս մրցաշրջանում խաղացել են բազմաթիվ խաղեր՝ մասնակցելով MLS-ի, նաև ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի գավաթի խաղարկությանը և այլ մրցաշարերի։ Մեսսին նաև այս ամռանը խաղացել է իր հայրենի Արգենտինայի հավաքականի կազմում՝ մասնակցելով երկու ընկերական խաղերի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular