ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակ է տոնել Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում և դարձել չեմպիոն․ պատմության այս օրը (26 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կուբա՝ Ազգային ապստամբության օր, Իտալիա՝ Սուրբ Աննայի օր, Լիբերիա՝ Անկախության օր, Մալդիվներ՝ Անկախության օր, ՍՍՀՄ՝ Պարաշյուտիստի և Էսպերանտոյի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897– ծնվել է  խորհրդային նշանավոր ճարտարապետ Կարո Հալաբյանը:

1905– ծնվել է հայ գրող, արձակագիր, լրագրող, հայ գրականության մեջ արկածային ժանրի հիմնադիրներից մեկը համարվող Վախթանգ Անանյանը («Հովազաձորի գերիները», «Սևանի ափին»):

1983-ծնվել է հայազգի ռուս երգչուհի Զարան (Զարիֆա Մգոյան):

2001- ԼՂՀ-ում, Բաց հասարակության միջազգային ինստիտուտի հովանու ներքո, սկսվել է Ստեփանակերտի, Բաքվի և Երևանի մամուլի ակումբների հանդիպումը:

2007-բազմաթիվ տաքսու վարորդներ իրենց ավտոմեքենաներով հավաքվել են կառավարության շենքի մոտ` բողոքելով կառավարության որոշմամբ նախատեսված հարկերի գանձման նոր կարգից:

2010-Հայաստանի Վարչական դատարանը մերժել է ավելի քան 7000 սպառողների դիմումը գազի սակագների բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշումն անվավեր ճանաչելու մասին:

2011-Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակ է տոնել Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում և դարձել չեմպիոն: 

2016-«Սասնա ծռեր» խմբավորման կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքի մերձակայքում գիշերը ոստիկանների կրակոցներից ոտքի վիրավորումներ են ստացել զինված խմբավորման երկու անդամներ:

2018-Հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննչական գործողություն՝ հարցաքննություն որպես վկա: 

2019- Ողբերգական վթար է տեղի ունեցել Արցախում։ «Գազ 31» մակնիշի ավտոմեքենան Շուշիի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը։ Վթարի հետևանքով մահացել է հինգ մարդ, բոլորը նույն ընտանիքի անդամներ։ 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

657- Սաֆֆինի ճակատամարտում սուննի-մուսուլմանները ջախջախել են շիաներին խորամանկության շնորհիվ, նրանք մոտեցել էին հակառակորդին նիզակները Ղուրանի թեթերի հետևում պահած: 

1572 –Մոլոդինյան ճակատամարտում ռուսական բանակը ջախջախել է դեպի Մոսկվա ընթացող Ղրիմի խան Դավլեթ-Գարեյի թաթարա-թուրքական 120 հազարանոց բանակը:

1770 –ռուս-թուրքական պատերազմի ընթացքում գեներալ Ռեպնինը գրավել է Իզմիր ամրոցը:

1788 – Նյու Յորք նահանգը մտել է ԱՄՆ-ի կազմի մեջ՝ դառնալով նրա 11-րդ նահանգը:

1805 –Վեզուվի հրաբխի ժայթքման հետևանքով ավերվել է Նեապոլի զգալի մասը, մոտ 26 000 մարդ զոհվել է:

1847 –հայտարարվել է Լիբերիայի անկախությունը, դա առաջին անկախ երկիրն էր  Աֆրիկայում:

1856 –ծնվել է իռլանդացի գրող, Նոբելյան մրցանակակիր Ջորջ Բեռնարդ Շոուն:

1866 –Նիկոլսբուրգում ստորագրվել է խաղաղության պայմանագիր, փաստացի ավարտվել է ավտրո-պրուսական պատերազմը:

1882– Գերմանիայում առաջին անգամ բեմադրվել է Ռիխարդ Վագների «Պարսիֆալ» օպերան:

1887 – Վարշավայում տպագրվել է էսպերանտո միջազգային լեզվի մեկնաբանության մասին առաջին գիրքը:

1909- անգլիական Waratah շոգենավը 300 ուղևորներով դուրս է եկել Հարավային Աֆրիկայի Նաթալ նավահանգստից և անհետ կորել:

1914-անգլիական ոստիկաները գնդակահարել են իռլանդացի ազգայնականների ցույցը Դուբլինում: 

1915-Ռուսաստանում կազմավորվել է լատիշական հրաձիգների դիվիզիան:

1918-Ադրբեջանում էսէռները գահընկեց են արել բոլշևիկներին:

1922 –թուրքական բանակն անցել է հակահարձակման և ջախջախել հունական բանակին Աֆոնի  տակ:

1928– ծնվել է ամերիկացի ճանաչված ռեժիսոր Սթենլի Կուբրիկը, որի նկարահանած գրեթե բոլոր ֆիլմերը համարվում են կուլտային («Սպարտակ»):

1937 –Ճապոնիան ռազմական գործողություններ է սկսել Չինաստանում:

1953- կուբացի հեղափոխականները 27-ամյա Ֆիդել կաստրոյի ղեկավարությամբ գրոհել են Սանտյագո-Դե-Կուբա քաղաքում գտնվող Մոնկադա զորանոցները:

1956 –Եգիպտոսի նախագահ Գամիլ Աբդել Նասերը հայտարարել է Սուեզի ջրանցքի ազգայնացման մասին:

1963-Գորկու ավտոգործարանում ստեղծվել են առաջին «ԳԱԶ-53» բեռնատարները:

1965 –Մալդվինները հատարարել են իրենց անկախությունը:

1966- Չինաստանում կես տարով փակվել են բոլոր դպրոցները և ԲՈՒՀ-երը որպեսզի աշակերտներին և ուսանողներին մոբիլիզացնեն իրականացնել  «կուլտուրական հեղափոխություն»:
 
1973 – ծնվել է անգլիացի դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը:

1989 -24-ամյա ամերիկացի ուսանող Ռոբերտ Մորրիսին համակարգչային վիրուս ստեղծելու մեղադրանք է ներկայացվել, սա վիրուս ստեղծելու համար դատապարտվելու առաջին դեպքն էր:

1993- Շրջանառության մեջ է դրվել ադրբեջանական մանաթը:

1999– ավարտվել է Կարգիլյան պատերազմը` Հնդկաստանի ու Պակիստանի միջև:
 
2020- վախճանվել է ամերիկացի հեռուստահաղորդավար և դերասան, «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի առաջին հաղորդավար Ռեջիս Ֆիլբին։
 
2021 —վախճանվել է Slipknot և Murderdolls խմբերի թմբուկահար Ջոն Ջորդիսոնը, որն ընկել է Գինեսի ռեկորդների գիրք, որպես ամենաարագ թմբուկահար: 

2024 — Փարիզում տեղի է ունեցել հերթական ամառային օլիմպիական խաղերի բացումը:

Կ. Խաչիկյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular