ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հինգ տարի չէ, ուզում է հարյուր տարի էլ անցնի, նույն կարոտի զգացումն է ուղեկցելու». կամավոր Ալբերտ Խառատյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին Վարանգաթաղի բարձունքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տղաների մասին մեր զրույցներում քիչ է պատահում, որ նրանց մասին պատմողները, նրանց ներկայացնողները, այսինքն՝ մեր զրուցակիցները միանգամից երկուսն են լինում։ Ալբերտի մասին, մեկը մյուսին լրացնելով, պատմեցին նրա մայրիկն ու հայրիկը։ Անթաքույց էր հուզմունքը, որը բնորոշ է մեր՝ նմանատիպ բոլոր զրույցներին, բայց այս պարագայում մայրիկի հուզմունքը քողարկողը դառնում էր հայրիկը՝ լրացնելով ու ամբողջացնելով որդու դիմանկարը։ «Ալբերտը մանկուց շատ խելացի, կշռադատված երեխա էր։ Պարզ ու մաքուր բնավորություն ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Ալբերտի մայրիկը։

Ալբերտը ծնվել է Երևանում։ Նա մեկ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ: 2002-2010 թթ. սովորել է գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցում: Դպրոցից հետո ուսումը շարունակել է Երևանի զարդարվեստի պետական քոլեջում՝ որպես մանրանկարիչ: Մայրիկն ասում է՝ դպրոցում որդին շատ լավ է սովորել։ «Տղաներս զույգ եղբայրներ են, երկուսն էլ դպրոցում լավ են սովորել։ Ալբերտս ստեղծագործ միտք ուներ, շատ լավ նկարում էր։ Ձեռքի աշխատանքներ էր ստեղծում, մասնավորաբար՝ գունագեղ ապակիների հոյակապ նմուշներ է պատրաստել։ Ալբերտս նաև խոհարար էր»։

Մայրիկը որդուն ոչ միայն որպես աշխատասեր երիտասարդ է նկարագրում, այլև բազմակողմանի զարգացած։ Ասում է՝ աշխատանքային իր բոլոր ուղղություններն էր սիրում և նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ կատարում աշխատանքի հետ կապված ամեն մանրուք։

2014-2016 թթ. Ալբերտը ծառայել է Հայկական բանակում՝ Դիլիջանի զորամասում։ Եղել է տանկի վարորդ-մեխանիկ։ Օրինակելի և կարգապահ զինվորական ծառայության համար արժանացել է կրտսեր սերժանտի կոչման։ Դեռևս ժամկետային զինծառայության ժամանակ Ալբերտին տրված ծառայողական բնութագիրը ներկայացնում է նրա կարգապահ ու բարեխիղճ զինծառայող լինելը։ Ծառայողական բնութագրում ասվում է. «Կրտսեր սերժանտ Ալբերտ Արմենի Խառատյանը ծառայողական պարտականությունները կատարում է բարեխղճորեն, հավատարիմ է զինվորական երդմանը, հետևողական՝ ռազմական գիտելիքների ձեռքբերման և մասնագիտական վարպետության կատարելագործման հարցերում, ցուցաբերում է նախաձեռնություն ու կատարողական բարձր կարգապահություն: Զինծառայողն օժտված է հայրենիքի պաշտպանին անհրաժեշտ բարոյական ու հոգեբանական հատկանիշներով, պատվախնդիր է, պաշտպանում է սեփական ու միաժամանակ հարգում այլոց արժանապատվությունը, պատվով է տանում զինվորական ծառայության դժվարությունները, անվերապահորեն կատարում օրենքների, զինվորական կանոնադրությունների և հրամանատարների հրամանների պահանջները: Կրտսեր սերժանտ Ալբերտ Խառատյանը բնավորությամբ զուսպ է, անշեղորեն պահպանում է զինվորական բարեկրթության կանոնները, ազնիվ է ու ընկերասեր, նրբազգաց և ուշադիր ծառայակիցների, քաղաքացիական անձանց հանդեպ»:

Ժամկետային զինծառայության ժամանակ Ալբերտը մասնակցել է «Շանթ 2015» զորավարժությանը։ Ալբերտի հայրիկը՝ պարոն Արմենը, ասում է՝ բարձր մասնագիտական գիտելիքներ ցուցադրելու համար որդին ստացել է արժեքավոր նվեր զորամասի հրամանատարի կողմից։ Իսկ ժամկետային ծառայության ընթացքում մարտական պատրաստության մեջ աչքի ընկնելու համար զորամասի հրամանատարի կողմից ստացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշան, բարեխիղճ և կարգապահ ծառայության համար՝ «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշան: 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի կողմից շնորհակալագրի են արժանացել նաև Ալբերտի ծնողները։

Տիկին Հասմիկն ասում է՝ երբ որդին զորացրվում էր, իրենց տեղեկացրել էին, որ նա կարող է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ուսանելուց հետո սպայական կոչումով շարունակել իր ծառայությունը, բայց նա չհամաձայնեց։ «Նա սիրում էր իր ձեռքի աշխատանքները։ Բայց երբ պատերազմը սկսվեց, նա գյուղի այն տղաներից էր, ով առաջինն արձագանքեց ռազմի դաշտ մեկնելու կոչին»։

Մայրիկը պատահական չի համարում որդու՝ պատերազմին կամավորագրվելը։ Նշում է՝ որդին մարդկանց շատ էր սիրում, և հայրենիքի համար դժվարին պահին չէր կարող չմեկնել Արցախ։ «Չկարողացանք իրեն հետ պահել մարտադաշտ մեկնելուց։ Իր հայրիկն էլ է զինծառայող եղել, 2016 և 2020 թվականների պատերազմների միջով է անցել։ Ալբերտս ասում էր՝ եթե մենք չգնանք, բա ո՞վ պետք է գնա։ Փոքրուց էր հայրենասեր։ Դպրոցական իր բոլոր շարադրությունները հայրենիքի ու զինվորի մասին էին»։

Պռոշյանի ջոկատի կազմում հոկտեմբերի 2-ին Ալբերտը մեկնում է Արցախ։ Հայրիկն ասում է՝ տղաները եղել են Մատաղիսում։ «Ալբերտն իր ջոկատի հետ զոհվել է հոկտեմբերի 6-ին՝ կյանքի գնով վերադարձնելով Վարանգաթաղ (Լուլ յասազ) բարձունքը: Հոկտեմբերի 10-ին առաջին զինադադարն էր։ Այդ օրը տղաների մարմիններն իջեցրել են բարձունքից»։ Հավելում է՝ այդ օրերին որդու հետ կապ չի ունեցել։ «Ես տան հետ էլ կապ չեմ ունեցել։ Միայն մարտի դաշտ մեկնելու օրն է մայրիկի հետ խոսել ու վերջ»։

Իսկ վերջում ապրելու ուժի մասին։ «Մեկս մյուսիս ուժ ենք տալիս։ Թոռնիկներս են մեր ուժի աղբյուրը։ Տղա թոռնիկս Ալբերտիս անունն է կրում։ Իրեն շատ ենք նմանեցնում։ Իրարով ենք ապրում, շնչում, օր օրի ավելի ենք կարոտում Ալբերտիս։ Հինգ տարի չէ, ուզում է հարյուր տարի էլ անցնի, նույն կարոտի զգացումն է ուղեկցելու մեզ։ Ալբերտս անփոխարինելի է։ Իմ տղաները զույգ են, բայց անգամ իրենք իրար չեն փոխարինում, ու դա այնքան բնական է։ Տղաներիցս յուրաքանչյուրն իր տեղն ունի»։

Հ. Գ. Ալբերտ Խառատյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» և ԱՀ «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Պռոշյանի «Զորաց» պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular