ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելն ու Սիրիան 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել․ Axios

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի և Սիրիայի նախարարները 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններ են վարել։ Հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի միջնորդությամբ, հաղորդում է Axios-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պորտալի տեղեկություններով՝ բանակցություններին մասնակցել են Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և Սիրիայի անցումային կառավարությունում ԱԳ նախարարը:

Հանդիպումը տևել է չորս ժամ, իսկ դրա հիմնական թեման դարձել է երկրների միջև լարվածության նվազեցումը:

Կողմերը մտադիր էին պայմանավորվել Սիրիայի հարավում անվտանգության և կրակի դադարեցման շուրջ, Axios-ին հայտնել են իսրայելական աղբյուրները:

Նշվում է, որ վերջին ամիսներին Իսրայելն ու Սիրիան արդեն մի քանի հանդիպում են անցկացրել: Փարիզյան բանակցությունները կդառնան երկրների միջև վստահության ամրապնդման առաջին քայլը, պնդում է պորտալը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular