ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի

ՄՇԱԿՈՒՅԹ

Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանը հայկական «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելել է ելույթ ունենալ Մունզուրի 23-րդ մշակույթի ու բնության փառատոնին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Նահանագապետարանի հիմնավորման մեջ նշվել է, որ «Վերադարձ» երաժշտական խումբը մասնակցել էր 2019-ի 19-րդ Մունզուրի մշակույթի և բնության փառատոնին և միջոցառմանը ծածանել է Հայաստանի դրոշը։ Դա ներկայացվել է որպես միջոցառման սահմանված նպատակներից շեղում։

Բացի այդ նահանգապետարանն «ահաբեկչության քարոզչության» համար արգելել է նաև երկու ոչ հայկական խմբի մասնակցությունը փառատոնին։ Խմբերին միայն վերջն պահին է զգուշացվել, որ արգելվում է նրանց ելույթը։

Ծագումով զազա թուրք երաժիշտ Միքայիլ Արլանն անդրադարձել է կատարվածին ու նշել, որ հայաստանյան խումբը արգելքով պայմանավորված ստիպված է եղել վերադառնալ Վանից։ Նա նշել է, որ խումբը  վերադառնալիս կատարել է քուրդ հայտնի երաժիշտ Ռենչբեր Էզիզի կատարումներից։ Ըստ Արլանի՝ նահանգապետարանը կրկին խոչընդոտել է լեզուների, մշակույթների և ժողովուրդների միահյուսմանը:

«Բայց մենք կշարունակենք բարեկամության կամուրջներ կառուցել մեր հին հարևանների, մեր եղբայր ժողովրդի՝ հայերի հետ, որոնք ավելի քան մեկ դար արմատախիլ են եղել: Ո՛չ ճնշումները, ո՛չ էլ արգելքները չեն կարող խոչընդոտել բարեկամության և վստահության կամուրջների կառուցմանը»,-նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular