ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ՔՊ-ականացնում է ՀԷՑ-ը. Արբիտրաժի որոշումը չեն կատարելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանություններն այժմ էլ պատճառներ և հնարավորություններ են փնտրում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացման դեմ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի կայացրած որոշումը չկատարելու համար։ Նշենք, որ Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունից պահանջել է ձեռնպահ մնալ շաբաթներ առաջ փոխված օրենքներով սահմանված դրույթների կիրառումից ու «ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Այժմ Հայաստանի արդարադատության նախարարությունը և անձամբ նախարար Սրբուհի Գալյանը մեթոդներ են փնտրում, թե ինչպես կարող են չկատարել դատարանի որոշումը կամ էլ այն բողոքարկել՝ իբր դատավորը գերազանցել է իր լիազորությունները։

Գալյանը երեկ հայտարարել է, թե արբիտրաժային որոշումը պարտադիր կատարելու համար հայցորդ կողմը պետք է համապատասխան դիմում ներկայացնի հայաստանյան դատարան, որի վերաբերյալ որոշումից հետո միայն այն պարտադիր կատարման ենթակա կլինի։ Ըստ Գալյանի՝ Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը կարող են չենթարկվել։ «Ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն, նաև միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին», - նշել է նախարար Սրբուհի Գալյանը:

Իսկ մինչ այդ Հայաստանի գործող իշխանությունները մեծ թափով անցել են «Հայաստանի էլեկտրական ցանցերում» տեղավորվելու և այն քպականացնելու գործին։ Մասնավորապես, մի ամբողջ շարք իշխանության ներկայացուցիչներ՝ քպականներ, նշանակվել են տնօրենի տեղակալներ, իսկ Սամվել Կարապետյանի կադրերին հեռացնում են ՀԷՑ-ից։ Իհարկե, այս ամենը ներկայացում է որպես ՀԷՑ-ում չարաշահումները և միտումնավոր անջատումները կանխելու միջոց, բայց իրականում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գործող իշխանությունները նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ռեսուրսն են ցանկանում իրենցով անել։

Ի հաշիվ երկրի հեղինակության ու վարկի ներդրումային իրավիճակի վատթարացման, փաշինյանական իշխանությունը պատրաստ է ցանկացած ապօրինության, միայն թե մի քանի 1000-ով ավելացնի իր քվեների թիվը։

Թինա Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular