ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացին թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էր սննդի տարաներում

ԻՐԱՎՈՒՆՔ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ա.-ի համար քաղաքացի Ա. Ղ.-ի կողմից բերված հանձնուքը: Արդյունքում՝ ստվարաթղթե երկու տարաների սննդի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող, սուր հոտով, դեղնականաչավուն, կասկածելի հեղուկ զանգվածներ՝ լցված պլաստամասե փոքր տարաների մեջ:

Քաղաքացի Ա. Ղ.-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular