ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի փոխգնդապետ. Մոսկվան մեր դաշնակիցը չէ, մենք գաղտնի օգնում ենք Ուկրաինային

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը չէ և գաղտնի օգնություն է ցուցաբերում Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության վետերան, թոշակի անցած փոխգնդապետ Իլհամ Իսմայիլը մեջլիսային լրագրող Էլվինա Սեյթբուլաևայի հետ հարցազրույցում, գրում է politnavigator.net–ը։

«Նման օգնություն կա, բայց կարծում եմ, որ խորհուրդ է տրվում չգովազդել այն, մարդասիրական է, բայց մենք գիտենք, որ աջակցում ենք... Ռուսաստանն էլ ասում է, որ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք։ Բայց դա ֆորմալ դաշնակցություն է, մենք ռազմավարական դաշնակիցներ չենք», - ասել է Իսմայիլը։

Նա հերքել է Ղարաբաղի համար երկրորդ պատերազմի ժամանակ խոցված ռուսական ուղղաթիռի մասին պնդումները։ «Երբ մենք մոտեցանք նախկին Ստեփանակերտին, Ռուսաստանը դիվերսիոն գործողություններ ձեռնարկեց։ Նա խփեց իր սեփական ուղղաթիռը Ադրբեջանի հետ սահմանին և ասաց, որ մենք եք դա արել, որպեսզի պատրվակ լինի Ադրբեջանի վրա հարձակվելու համար։ Բայց մենք դա չենք դա արել, քանի որ ուղղաթիռը չէր հատել ադրբեջանական սահմանը։ Ուղղաթիռը գտնվում էր Հայաստանի տարածքում։ Եվ ևս երեք տարի ռուսները գտնվել են Ղարաբաղի տարածքում և ճնշում են գործադրել», - պնդել է Իսմայիլը։

Նրա խոսքով հայ բնակչությունը «կամավոր» է լքել Ղարաբաղը։

Ադրբեջանցի փոխգնդապետն ասել է, որ Ռուսաստանի մասնակցությունը Ուկրաինայում անցկացվող պատերազմին «անուղղակիորեն է օգնել» Բաքվին։ «Մենք գիտենք, որ Ուկրաինան պայքարում է մեզ համար և ամբողջ հետխորհրդային տարածքի համար։ Պուտինը և նրա քարոզչությունը անընդհատ ասում են. եկեք ավարտենք Ուկրաինայի հետ և անցնենք մնացածին», - վստահեցրել է Իսմայիլը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular