ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավդոնին. Արևմուտքը մեծ ներդրումներ է կատարել Հայաստանը ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից պոկելու փորձի մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմուտքը մեծ ներդրումներ է կատարել Հայաստանը ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից պոկելու փորձի մեջ։ Այդ տեսակետը BELTA YouTube ալիքի «Թեմայում» նախագծում արտահայտել է Բելառուսի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Ալեքսեյ Ավդոնինը, գրում է belta.by–ն։

Ինչպես նշել են լրագրողները, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայում կայացած զորահանդեսի ժամանակ ինչ-որ բանի մասին էին խոսում։ «Դա չափազանց սթրեսային էր Արևմուտքի համար, որը բավականին մեծ գումարներ էր ներդրել Հայաստանում այն ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից պոկելու և, ըստ էության, հետխորհրդային տարածքում այդ երկու ինտեգրացիոն միավորների ոչնչացման նախադեպ ստեղծելու համար։ Ըստ էության, դա այդպիսով կզրկի ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին հետագա ընդլայնման հնարավորությունից», - ասել է Ալեքսեյ Ավդոնինը։

Վերլուծաբանը ընդգծել է, որ Բելառուսի նախագահը միշտ ձգտել և ձգտում է երկխոսության և Հայաստանի հետ լավ հարաբերությունների պահպանման, չնայած որոշ անհամաձայնություններին և հակասություններին։ «Սա հիմք է ստեղծում բելառուս-հայաստանյան հարաբերությունների ամուր լինելու համար թե՛ երկկողմանի, թե՛ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Եվ ոչ մի արևմտյան ուժ չի կարողանա Հայաստանին պոկել մեր գլոբալ ինտեգրացիոն նախագծերից», - վստահություն է հայտնել Ալեքսեյ Ավդոնինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular