ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը China Media Group մեդիա-կորպորացիայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը Ղարաբաղը և ութ անկլավները ճանաչել է Ադրբեջանի մաս. պատմության այս օրը (24 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Վանատու՝ Երեխաների օր, Ռուսաստան՝ Կադաստրային աշխատողի օր, Էկվադոր՝ Սիմոն Բոլիվարի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1990-ԽՍՀՄ-ում հանվել է դեռևս 5 տարի առաջ մտցված ալկոհոլի վաճառքի սահմանափակումը:

1999-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ։

2002 –վախճանվել է հայազգի թատրոնի և կինոյի դերասան, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նինա Տեր-Օսիպյանը:

2005-Շվեյցարիայի իրավապահ մարմինները քրեական հետաքննություն են սկսել Թուրքիայի Աշխատանքի կուսակցության նախագահ Դողու Պերինչեկի նկատմամբ, ով Օպֆիկոն-Գլաթբուրգ քաղաքում Լոզանի պայմանագրի 82-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» է: 

2007 –վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական կինոռեժիսյոր Նինա Զարաֆյանը:

2008- Կարսում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի հանդիսավոր հիմնարկեքը:

2014-Մոսկվայում պաշտոնական մեղադրանք է առաջադրել գործարար Լևոն Հայրապետյանին՝  հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման և յուրացման կասկածով:

2015-հրդեհի պատճառով Երևանի Բուսաբանական այգու մոտ 20 տոկոսն այրվել է: Այգու ղեկավարության պնդմամբ՝ վերջին 20 տարիների ընթացքում դա ամենամեծամասշտաբ հրդեհն է եղել:

2016-«Հիմնադիր Խորհրդարան»-ի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է, որ Ոստիկանության ՊՊՁ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամները արդեն շուրջ 48 ժամ չունեն կապ, էլեկտրականություն, սնունդ ու բժշկական ծառայություն:

2017-Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչները հավաքվել են սահմանային անցակետի մոտ և ժամանակ առ ժամանակ փակել Հայաստան մտնող ճանապարհը՝ հատկապես մեծ բեռնատարների համար։ Պատճառը ԵԱՏՄ նոր պահանջներն են, ըստ որոնց առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ բուսասանիտարական արտադրանք։

2020-Տավուշում ռազմական պարտությունները ադրբեջանցիները փորձել են փոխհատուցել տարբեր երկրներում հայերի նկատմամբ բռնարարքներով։ Ադրբեջանցիների թիրախում են հայտնվել նաև հայկական ապրանքները։

2023- Ալիևը China Media Group մեդիա-կորպորացիայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը Ղարաբաղը և ութ անկլավները ճանաչել է Ադրբեջանի մաս:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1534 –Ժակ Կարտյեի ֆրանսիական արշավախումբը հասել է Սուրբ Լավրենտիոս գետի ակունքին (Կանադա):

1701– ֆրանսիացի Անտուան Լոմեի կողմից հիմնադրվել է Դետրոյտ քաղաքը

 (մորթու առևտրի համար նախատեսված ավան):

1739 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր, երաժշտական գրող, բանաստեղծ, իրավաբան և քաղաքական գործիչ Բենեդետտո Մարչելլոն:

1783 – ծնվել է լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ Սիմոն Բոլիվարը, որը  1810–26 թթ. ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարն է:

1790-Ֆրանսիայում պատմության մեջ առաջին անգամ փաստաթղթային արձանագրվել է Երկիր մոլորակի վրա երկնաքար ընկնելու դեպքը:

1802– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ գրող Ալեքսանդր Դյուման (հայր):

1828 –ծնվել է ռուս գրող, քննադատ, փիլիսոփա և հեղափոխական ժողովրդավար Նիկոլայ Չեռնիշևսկին:

1847- Մեծ Աղի լճի մոտակայքում մորմոն-գաղութարարները կազմակերպել են բնակավայր, որը հետագայում դարձել է Սոլտ-Լեյկ-Սիթի քաղաքը:

1851-Բրիտանիայում հանվել է պատուհանների հարկը:

1911 –ամերիկացի հնէաբան Հեյրեմ Բինգխեմը Պերուում հայտնաբերել է «կորուսյալ քաղաքը»՝ ինկերի կայսրության Մաչու-Պիկչու քաղաքը:

1923 –Լոզանի գագաթնաժողովում ստորագրվել է Բոսֆոր-Դարդանել նեղուցների ռեժիմի կոնվեցիան:

1935– Թբիլիսիում գործարկվել է մանկական երկաթուղին, որը ներկայումս գոյություն ունեցողներից ամենահինն է:

1938 –հայտնագործվել է լուծվող սուրճը:

1942 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը գրավել են Դոնի –Ռոստովը, սկսվել է պայքարը Կովկասի համար:

1950 —Կաննավերա հրվանդանից իրականացվել է գերմանական Ֆաու-2 հրթիռի առաջին արձակումը ամերիկացիների կողմից:

1960 –Երուսաղեմի մոտ հայտնաբերվել են հնագույն Գիդեոն քաղաքի փլատակերը: 1968 –իսպանական եպիսկոպոսների գագաթնաժողովը բանվորների գործադուլի իրավունքը ճանաչել է անօրինական:

1969– ծնվել է հանրահայտ ամերիկացի երգչուհի, նաև երգահան ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը:

1977– ավարտվել է Եգիպտոսի և Լիբանանի միջև սկսված քառօրյա պատերազմը:

1992-Թբիլիսիում կանխվել է նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցների կողմից կազմակերպված զինված հեղաշրջման փորձը։

1993 –Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ դադարեցվել է խորհրդային նմուշի թղթադրամների  շրջանառությունը և դրանք փոխանակվելու են այլ թղթադրամով:

-Ադրբեջանի ազգային ժողովը կողմ է արտահայտվել նախագահ էլչիբեյին իմպիչմենտ հայտարարելու որոշմանը։

2012– Լատվիայի Յուրմալա քաղաքում սկսվել է Նոր Ալիք-2012 երգի միջազգային մրցույթը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular