ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եմենի հութիները թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է, որ թիրախավորել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Խմբավորման ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ «հրթիռային ուժերը արդյունավետ ռազմական գործողություն են իրականացրել՝ «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով թիրախավորելով օկուպացված Յաֆֆա շրջանի Լոդ (Բեն Գուրիոն) օդանավակայանը»։

Խոսնակը հայտարարել է, որ գործողությունը հասել է իր նպատակին՝ մարդկանց ստիպելով փախչել ապաստարաններ և դադարեցնելով օդանավակայանի գործունեությունը։

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հուլիսի 22-ի լուսաբացին երկրի մի քանի շրջաններում օդային տագնապի ազդանշաններից հետո որսացել են Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular