Դոն Պիպոն տուժող է ճանաչվել. նա ցուցմունք է տվել. «Հայկական ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Քրեական հեղինակություն Դոն Պիպոն (Արթուր Ասատրյան) իր դեմ սպանության նախապատրաստման գործով տուժող է ճանաչվել:
Մեզ հայտնի դարձավ, որ նա սույն քրեական գործի շրջանակներում կանչվել է ՀՀ քննչական կոմիտե և մանրամասն ցուցմունք տվել: Այսպիսով՝ Դոն Պիպոն չի ճանաչել իր դեմ սպանություն նախապատրաստելու մեջ մեղադրվող չորս անձանց:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության մասին և այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին։ Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, կալանավորված երեք անձանցից երկուսը շինարար են, մեկը՝ խոհարար: Այս գործով հետախուզվում էր նաև Սոչիից ոմն Զորիկ, որը հայտնաբերվել և կալանավորվել է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։