ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ականները դիվոտում են առաջին նախագահի ողջամիտ խոսքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն առանձնակի մոլագարությամբ են արձագանքում առաջին նախագահի՝ եկեղեցուն աջակցող հայտարարություններին։ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ քննադատել է Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածնի հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտարարությունը: Նրա խոսքով, Փաշինյանը նպատակ ունի ջախջախել Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցող ուժը: Տեր-Պետրոսյանը Փաշինյանի այդ քայլն արտառոց ու վտանգավոր է համարում՝ շեշտելով, որ իշխանության բոլոր քայլերն ուղղված են կայունությունը խախտելուն և երկրում խառնաշփոթ ստեղծելուն։

Ստեղծված իրավիճակից ելքը Տեր-Պետրոսյանը տեսնում է միմյանց հասցեին հնչող հայհոյախառն արտահայտություններն ու սպառնալիքները դադարեցնելը: «Իմ կարծիքով՝ հակադիր ուժերի դիմակայության վերացմանը կամ թեկուզ դրա մեղմացմանը մեծապես կնպաստեր Վաղարշապատում նախատեսված հանրահավաքի չեղարկումը և քաղբանտարկյալների, առաջին հերթին, Բագրատ և Միքայել Սրբազանների և Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։ Այսօր դա է Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացման միակ միջոցը», - շեշտել է առաջին նախագահը։ Ավելին, վստահություն է հայտնել, որ իր առաջարկած լուծումը ոչ միայն չի վնասի Փաշինյանի հեղինակությանը, այլ ընդհակառակը՝ «պետական այրին վայել այդ քայլը կգնահատվի համայն հայության կողմից»։

Առաջին նախագահի այս մտահոգությանը և ողջամիտ առաջարկին, ինչպես և սպասելի էր, իշխանական քարոզչամեքենան պատասխանեց հայհոյանքներով, իսկ առաջատար դերը կրկին նախկին կոնգրեսականներինն էր, որոնք, դավաճանելով իրենց նախկին առաջնորդին, մինչ օրս ստիպված են հավատարմության երդումներ տալ Փաշինյանին, հայհոյել առաջին նախագահին։ Է՛լ «Հիմնադիր բայղուշ», է՛լ «ԼՏՊ», է՚լ «Տեր-Պետրոսյանն ո՞ւր, Փաշինյանն՝ ո՞ւր» տիպի արտահայտություններ, որոնք առաջին հերթին բնորոշում են հենց Փաշինյանին ու իր կողմնակիցներին։

Մինչդեռ, Տեր-Պետրոսյանը, կարելի է ասել, փրկության ճանապարհ էր ցույց տվել, որը թույլ կտար Նիկոլ Փաշինյանին պահպանել իր դեմքը, կամ գոնե վերջին փշուրները։ Բայց գործող իշխանությունները, իրենց բնույթին հավատարիմ, ընտրել են մինչև վերջ խայտառակվելու ուղին։

Աննա Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular