ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցիալ-տնտեսական վիճակը կայուն ծանր է․ «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանություննե­րը հայտարարեն, թե մեր սոցիալ-տնտեսական իրավի­ճակի բարելավումը իրենք պայմանավորում են տնտե­սության մեջ ներդրումներով, արտահանման աճով և այլն, գործնականում հիմնական հույսը մասնա­վոր տրանսֆերտների աճն է և պղնձի թանկացումը:

Եթե նույնիսկ կառավարության հայտարարած ծրագրերը ամբող­ջովին իրականանան և այս տար­վա ընթացքում իրականանան 850 միլիոն դոլարի օտարերկրյա ներդ­րումները, կառավարությունը կարողանա իրականացնել այն բոլոր բարեփոխումները, որի մասին հայ­տարարել է, դա չի կարող թողնել նույն ազդեցությունը մեր սոցիալ-տնտեսական կյանքի վրա, ինչպես մասնավոր տրանսֆերտների աճը: Իհարկե, որակական առումով ներդրումների շնորհիվ արձա­նագրվող աճը ավելի երկարատև է, ավելի հուսալի է, բայց կարճատև ժամանակահատվածում դա չի կա­րող էական ազդեցություն ունենալ սոցիալ-տնտեսական կյանքի վրա:

Տարեկան ՀՀ բնակչությունը ստանում է պետական բյուջեի մուտքերի հետ համեմատելի ծա­վալների մասնավոր տրանսֆերտներ, որը, կարելի է ասել, հավասա­րաչափ բաշխվում է բնակչության միջև և բարձրացնում նրանց գնո­ղունակ պահանջարկը: Դա էլ իր հերթին հանգեցնում է ապրանքնե­րի ու ծառայությունների առաջար­կի, այսինքն՝ արտադրության աճին: Մի խոսքով, մասնավոր տրանսֆերտների աճը ուղղակիո­րեն հանգեցնում է թե մակրոտն­տեսական ցուցանիշների արագ աճին, և թե բնակչության սոցիա­լական վիճակի բարելավմանը:

Թե ՀՀ կառավարությունը, և թե Կենտրոնական բանկը կանխատեսումներում լավատեսորեն են նայում տրանսֆերտների աճի հեռանկարին: Կարելի է համոզված ասել, որ տնտեսական բարեհունչ ցուցանիշների կանխատեսումներ անելիս այս կառույցների մտքի մեջ առաջին հերթին ունեն հենց տրանսֆերտների աճի հեռանկա­րը, և հետո միայն ներդրումների աճը, բարեփոխումները և այլն, որոնք այսօր ֆանտաստիկայի ոլորտից են:

«2017թ. տնտեսական աճը արագացող կլինի, պայմանա­վորված ինչպես արտաքին զար­գացումներով՝ մասնավորապես Ռուսաստանի տնտեսության և պղնձի համաշխարհային գների վերականգնմամբ, այնպես էլ 2016թ. իրականացված խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությամբ»,- նշված է 2017 թվականի պետական բյուջեի ուղերձում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular