ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերիալների դեմ պետք չէ պայքարել. մարդը կարող է դիտել և լսել այն, ինչ ուզում է. «Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վերջերս ինձ հանդիպած մի անծանոթ համոզում էր պայքար ծավալել բոլոր տեսակի սերիալների դեմ, որովհետև դրանք փոխում են «հայի գենետիկ կոդը և ընդհանրապես ցեղասպանություն են»: Ես հրաժարվեցի, նախ՝ այն պատճառով, որ երբեք ոչ մի բանի և ոչ մեկի դեմ պայքար չեմ ծավալել: Իսկ մասնավորապես՝ չեմ կարծում, որ պետք է պայքար ծավալել մարդկանց նախասիրությունների դեմ:

Որպես օրինակ վերցնենք թեկուզ կրոնը: Իմ շրջապատում կան է՛լ աթեիստներ, է՛լ ագնոստիկներ: Աթեիստները չեն հավատում, ագնոստիկները կասկածում են: Իհարկե, կասկածողներն ինձ ավելի մոտ են, քան չհավատացողները: Չնայած ես չեմ էլ կասկածում, որ հենց Քրիստոնեությունն է, իսկ ավելի կոնկրետ՝ առաքելական հավատն է լավագույնս հնարավորություն տալիս մարդուն գտնել ներքին ներդաշնակությունը, բայց ես չեմ կարող «դատավճիռներ կայացնել» այն մարդկանց հանդեպ, որոնք չեն հավատում կամ կասկածում են:

Եվ այդ չափանիշներով մոտենում եմ մարդկանց բոլոր դրսևորումներին, որոնք կարող են չհամընկնել իմ նախասիրությունների հետ: Դրանք հանդուրժելի են այնքանով, որքանով չեն հակասում ուխտական օրենքներին: Օրինակ՝ մեր պետության օրենքները չեն արգելում լինել Ստալինի երկրպագու: Ինձ Ստալինը դուր չի գալիս, բայց եթե մեկը նրան հավանում է՝ իր գործն է: Այ, եթե նա ցանկանա համակենտրոնացման ճամբարներ ստեղծել և այնտեղ տանջելով ոչնչացնել միլիոնավոր մարդկանց, դա արդեն կդադարի իր գործը լինելուց, և այս առումով իր կուռքի գաղափարներին հետևելը կդառնա անօրինական: Իսկ այսպես՝ վերացական ձևով հիանալ «ուժեղ ձեռքով», կարծում եմ՝ ամեն մեկի անձնական գործն է:

Ես վստահ եմ, որ մարդկանց պետք է տալ ազատություններ, որոնք սահմանափակվում են միայն օրենքներով: Բայց եթե մեկն ասում է՝ «այս ձեր դեմոկրատիայով դուք ազգի հերն անիծեցիք», դա էլ է մոտեցում, որը հարգանքի է արժանի: Ուրեմն նա պետք է առաջարկի, թե որտեղ, որ չափով է պետք անօրինական ձևով սահմանափակել մարդու ազատությունը, և ով է լինելու սահմանափակողը:

Մարդկանց համոզմունքները, գաղափարները, հավատքը, մաշկի գույնը, ազգությունը, ճաշակը, նախասիրությունները նրա անձնական գործն են, և նա իրավունք ունի ապրելու այնպես, ինչպես ուզում է:

Նա կարող է նաև դիտել և լսել այն, ինչ ուզում է: Եվ երբ ինձ առաջարկում են ինչ-որ բան արգելել՝ հանուն «ազգի շահի», ես սկսում եմ կասկածել՝ իսկ գուցե այստեղ ոչ թե «ազգի շահերն» են դեր խաղում, այլ անձնական, խմբակային և ինչու չէ, նաև կոմերցիոն շահերը: Այնպես որ, իմ զրուցակցին ես բացատրեցի, որ ոչ մի պայքար սերիալների դեմ չեմ ծավալի, և ես ոչ մեկի ճաշակին դատավոր չեմ:

Ի դեպ, մենք տանը նույնպես սերիալ ենք նայում: Երբ ազատ մեկուկես ժամ է լինում (սովորաբար շաբաթ և կիրակի օրերին), մենք նայում ենք ամերիկյան հին սերիալ լեյտենանտ Կոլոմբոյի մասին: Պիտեր Ֆալկը ստեղծել է տաղանդավոր մարդու կերպար, որը կոնկրետ ինձ մի կողմից սովորեցնում է լինել կյանքում համեստ, պարզ, հասարակ, իսկ մյուս կողմից՝ ուշադիր լինել բոլոր մանրունքների նկատմամբ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular