ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում կայացել է  «Paris-Rouen Trail» առաջին ավտոմոբիլային մրցույթը. պատմության այս օրը (22 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Սվազիլենդ՝ Հասարակության օր, Ադրբեջան՝ Ազգային մամուլի օր, Տաջիկստան՝ Տաջիկերենի օր, ՀԱՀ՝ Ծառատնկման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1915– Առաջին համաշխարհային պատերազմի Ալաշկերտի օպերացիայի ժամանակ Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմել է հատուկ հարվածային զորախումբ  գեներալ Բարաթովի հրամանատարությամբ, որը Դահար գյուղի մոտից հարձակվել է Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի վրա։

1918– Շուշիում տեղի է ունենում Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարել է «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրվել է  Ազգային Խորհուրդ և հիմնվել ժողովրդական կառավարություն։

-Նախիջևանում սկսվել են բախումներ ադրբեջանցիների և գեներալ Շելկովնիկյանի հայկական կայազորի միջև, անգլիացի լեյտենանտ Շվինդին հաջողվել է միջնորդական առաքելություն իրականացնել և եռօրյա զինադադար հաստատել։

1928 – ծնվել է նկարիչ Վահան Խորենյանը։

1930 —ԽՍՀՄ-ի Կոլխոզկենտրոնը որոշել է, որ աշխատանքի վարձատրություն կոլխոզներում իրականացվելու է ոչ թե փողով, այլ աշխատօրերով։

1954 —ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտեն ընդունել է «Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության ուժեղացման միջոցառումների մասին» որոշումը։

1956- շահագործման է հանձնվել Երևանի կայարանի նոր շենքը։

2003- մահափորձ է կատարվել Երևանի Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի նկատմամբ: Վնասվածքներ ստացած Սեդրակյանը տեղափոխվել է հիվանդանոց:

2011- առաջին անգամ հայ սուզորդների թիմն ուսումնասիրել է Արագած լեռան Քարի լճի հատակը:

2012 –վախճանվել է անվանի դերասանուհի Գալյա Նովենցը։

2013-Երևանյան հասարակական տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով բարձրացնելու քաղաքապետի որոշման դեմ բողոքի ակցիաներ են սկսվել։

2015-Նոր Հաճնում բացվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված յոթերորդ եկեղեցին էր։

2016-Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության գալ և ահաբեկչություն իրականացրած և ՊՊՁ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին սնունդ է փոխանցվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1099– խաչակիրների կողմից ստեղծված Երուսաղեմի թագավորության ղեկավար է դարձել Գոդֆրուա Բուլյոնցին։

1246 —65-ամյա իտալացի ճանապարհորդ Ջովաննի դա Պլանո Կարպինին եվրոպացիներից առաջինն է եղել, որը հասել է մոնղոլների կայսրության մայրաքաղաք Կարակորում։

1298 —տեղի է ունեցել Ֆոլկերեյի ճակատամարտը, որը Շոտլանդիայի անկախության համար մղվող առաջին պատերազմի ժամանակ շոտլանդացի ապստամբների և անգլիացիների միջև տեղի ունեցած ամենախոշոր ճակատամարտն է։

1456 —հունգարական բանակն ազատագրել է Բելգրադն օսմանական նվաճողներից։

1498 —վախճանվել է իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Բոտտիչելին։

1502 - պորտուգալական արշավախմբի կազմում  ճանապարհորդած Ամերիգո Վեսպուչին վերադարձել է Լիսաբոն։

1713 –ծնվել է ֆրանսիացի ճարտարապետ Ժակ Ժերմեն Սուֆլոն։

1814 —Օհայոյի հինգ հնդկական ցեղեր խաղաղություն են կնքել ԱՄՆ-ի հետ և պատերազմ հայտարարել Անգլիային։

1878– ծնվել է լեհ բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ Յանուշ Կորչակը, որն առաջինն է քայլեր ձեռնարկել երեխաների իրավունքների պահպանության և լրիվ հավասարության ոլորտում։

1894 —Ֆրանսիայում կայացել է  «Paris-Rouen Trail» առաջին ավտոմոբիլային մրցույթը։

1910- Ռուսաստանի  Յասնայա Պոլյանայում հրդեհից ոչնչացել են Լև Տոլստոյի ձեռագրերը։

1927– հիմնադրվել է «Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբը։

1944– ստեղծվել է Արժույթի միջազգային հիմնադրամը։

1960-Կուբան ազգայնացրել է ԱՄՆ-ին պատկանող շաքարի գործարանները, շաքարը սկսել են արտահանել ԽՍՀՄ։

1965– ծնվել է ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և հեռուստահաղորդավար Շոն Մայքլզը, որը ռեկորդային 10 անգամ հաղթել է «Pro Wrestlin Illustrated» հանդեսի «Տարվա մարտ» անվանակարգում։

1986 —Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատը քվերակել է պետական դպրոցներում մարմնական պատիժներն արգելելու որոշման օգտին։

1992 –ծնվել է  ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը։

2010 —Արգենտինայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունների թույլատրման մասին օրենքը։

2011– Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի  ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է 77 մարդ, 151-ը ստացել են վնասվածքներ։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular