ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկվում է կրճատել ուսհաստատությունների կողմից տրամադրվող տեղեկատվության ծավալը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել նախարարի 2021 թվականի օգոստոսի 17-ի N 65-Ն հրամանում։ Ներկայում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿԿՏՀ) գրանցված են Հայաստանում գործող նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունները՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից։ ԿԿՏՀ ողջ տեղեկատվությունը պահվում է ԿԳՄՍՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի սերվերների վրա, որից օգտվելու հնարավորություն ունեն ԿԿՏՀ բոլոր մասնակիցները։ N 65-Ն հրամանի ընդունումից առ այսօր հավաքագրվող, պահպանվող որոշակի ծավալով տեղեկատվություն պահանջված չի եղել և չի ունեցել գործառնական նշանակություն։ Մասնավորապես՝ ուսումնական հաստատությունների՝ բացառությամբ դպրոցների, ֆինանսական գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը, որը համապատասխան ոլորտները կարգավորող օրենսդրության պահանջով տրամադրվում և պահպանվում է ֆինանսական ոլորտի պատասխանատու լիազոր մարմիններում, ուսումնական հաստատությունների՝ այնպիսի պարագաներով հագեցվածության վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք հանդիսանում են կարճ ժամանակահատվածում սպառվող ապրանքներ և նրանց վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար թարմացումը անիմաստ է, բուհերի կողմից տրամադրվող մեծածավալ տեղեկատվությունը, իրենց իսկ ինքնավարության սկզբունքից ելնելով, կարող է հավաքագրվել, պահպանվել իրենց մոտ և անհրաժեշտության դեպքում իրենց իսկ կողմից տրամադրվել շահագրգիռ մարմիններին։

Նշված տեղեկատվության տրամադրումը ուսումնական հաստատությունների կողմից ավելորդ աշխատանքային ծանրաբեռնվածություն է ստեղծում իրենց համար և տեխնիկական ծանրաբեռնվածություն՝ ԿՏԱԿ-ի համար, ուստի առաջարկվում է կրճատել ուսհաստատությունների կողմից տրամադրվող տեղեկատվության ծավալը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular