ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի վերջնական կործանումը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնը հայտարարել է, որ պատրաստ է վերահսկողություն հաստատել այսպես կոչված «Սյունիքի միջանցքի» նկատմամբ «հարցի կարգավորումն» ապահովելու համար։ Ամերիկացիների կողմից նման «շռայլ առաջարկը» փաստորեն նշանակում է, որ Հայաստանի՝ որպես պետություն վերջը (որի համար էլ եկել էր Փաշինյանը) մտնում է վերջնական փուլ, գրում է sevastopol.su–ն։ Չի կարելի ասել, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, կանխատեսված և անկանխատեսելի էր։ Այդ թվում նաև հայ մտավորականի համար: Ավելի վաղ ուրվագծվել էր Փաշինյանի և նրա տերերի կողմից այժմ կատարվողի մոտավոր ալգորիթմը։ Այդ ուշադրության է արժանի Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի սոցիալական ցանցերում արված գրառումը։ Նա հայկական պետականության վերջը կապել է Ռուսաստանի հետ վերջնական խզման հետ։ Նրա կարծիքով, պետք է տեղի ունենա հետևյալը։ Նախ, պաշտոնական Երևանը կհայտարարի Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին։ Հաջորդը, Անկարան կհայտարարի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու իր մտադրության մասին, ապա պաշտոնական Երևանը կհայտարարի, որ այդ «խաղաղության պայմանագրի» շրջանակներում Սյունիքը կդառնա «խաղաղության խաչմերուկ» և կվերահսկվի ոչ թե Հայաստանի, այլ որպես «անկախ երաշխավոր»  որևէ «ամերիկյան ընկերության» կողմից։

Այսինքն կանխատեսումը լիովին իրականանում և նույնիսկ գերակատարվում է: Հաջորդ փուլում, որպեսզի այս ամբողջ շքեղությունն իրականանա, քաղաքական դաշտի ուժային չեզոքացում տեղի կունենա բուն Հայաստանում։ Հայաստանի պաշտոնական իշխանությունները կսկսեն պարզապես մաքրել հնարավոր դիմադրության բոլոր աղբյուրները։ Ոչինչ չպետք է մնա, միայն դա է նման ծրագրի հաջողության բանալին։ Եվ Հայ Առաքելական Եկեղեցու հետապնդման արշավն այդ գործընթացի ընդամենը մի տարրն է։ Եվ վերջում էլ ներկայիս Երևանը կհայտարարի, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, որից հետո Ռուսաստանին կներկայացվի 102-րդ բազան անհապաղ դուրս բերելու պահանջ։ Դա կամ այն հիմնավորմամբ, որ ներկայիս կառավարության կարծիքով ռուսական զորքերը սպառնում են Հայաստանի անվտանգությանը, կամ էլ, որ Հայաստանն այլևս կարիք չունի այդ բազայի, քանի որ «խաղաղություն է հաստատվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ»։ Ինչը, ըստ էության, ոչնչացնում է հայկական պետականությունը, քանի որ Ռուսաստանը և նրա բանակն են նրա գոյության միակ երաշխավորը։ Այդ դեպքում Հայաստանը կամ դառնում է 100 % կախված պետական կազմավորում իր թշնամի հարևաններից (ինչն էլ ուզում է Թուրքիան), կամ պարզապես ֆիզիկապես է դադարում գոյություն ունենալ (ինչն էլ ուզում է Ադրբեջանը)։ Եվ, ամենայն հավանականությամբ, պարզապես կիրականացվի «Հայկական հարցի վերջնական լուծումը», քանի որ կարող են։ Այստեղ մեկնաբանելու բան չկա։ Կարո՞ղ ենք միջամտել գործընթացին։ Տեսականորեն՝ իհարկե։ Գործնականում միայն այն դեպքում, եթե Հայաստանն ինքը ցանկանա դա, ինչը չափազանց անհավանական է Փաշինյանի ռեժիմի պայմաններում։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular