ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկսվել է Մուսա լեռան հերոսամարտը. պատմության այս օրը ( 21 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բելգիա՝ Ազգային օր, Գուամ՝ Ազատության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

735– վախճանվել է միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ Ստեփանոս Սյունեցին։

1905– հայ դաշնակցականների կողմից Ստամբուլի Եըլտիզ մզկիթում սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի դեմ մահափորձ է կազմակերպվել:

 –ծնվել է գիտնական Անդրանիկ Իոսիֆյանը։

1907 –ծնվել է բուսաբան Արտավազդ Ավագյանը։

1915– սկսվել է Մուսա լեռան հերոսամարտը:

1921– Նեմեսիս գործողության շրջանակներում Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության մեծ վեզիր և ներքին գործերի երբեմնի նախարար, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային:

1942 –ծնվել է ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան Կլոդ Մութաֆյանը։

1947 –վախճանվել է  ակադեմիկոս, բանասեր, լեզվաբան Ստեփան Մալխասյանցը։

1948 – վախճանվել է Վանում ծնված ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին։

1982– Ջաջուռում բացվել է նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը:

1993-ադրբեջանական բանակի թալիշական ծագմամբ գնդապետ, Պաշտպանության նախարարի տեղակալ Ալկրամ Գումբատովը և 404-րդ բրիգադի սպաները հայտարարել են Ադրբեջանի յոթ շրջանների տարածքում Թալիշ-Մուղայական ինքնավար հանրապետության ստեղծումը։

1992– վախճանվել է ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանը։

1994-վախճանվել է հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը»):

1995 –վախճանվել է փիլիսոփա, մանկավարժ Մամիկոն Առուստամյանը։

1997 –վախճանվել է նկարիչ Էդմոնտ Յաղճյանը։

2006-շարունակվել է հայերի տարհանումը Լիբանանի Հալեպ քաղաքից, հատուկ չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանակավակայան են ժամանել 140 փախստական։

2010- աֆրիկական ժանտախտի նոր բռնկման հետևանքով Հայաստանում սատկել կամ հարկադիր սպանդի են ենթարկվել 1300 գլուխ խոզ:

2011-նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ամասիայում բացվել է կարի ֆաբրիկա:

2017-գրեթե երեք տարի ռուսաստանյան բանտում անցկացնելուց հետո  հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան, և պատժի մնացած մասը կրել  հայրենիքում։

2018-երեք ամսվա ընթացքում կտրելով շուրջ 5000 կմ ճանապարհ, ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչադուրյանը, խաղաղության կոչ անելու առաքելությամբ Ֆրանսիայից վազքով հասել է Հայաստան:

2020-վախճանվել է խորհրդահայ շանսոն երգերի հեղինակ և կատարող Բոկան (Բորիս Դավիդյան):

2021- Վաղարշակ Հարությունյանի փոխարեն պաշտպանության նախարար է նշանակվել Արշակ Կարապետյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 365– ավանդության համաձայն Հերոստրատոսն այրել է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը` Արտեմիսի տաճարը Եփեսոսում:

մ․թ․ա․356 — ծնվել է Մակեդոնիայի թագավոր, զորահրամանատար, համաշխարհային կայսրության ստեղծող Ալեքսանդր Մակեդոնացին։

365 —երկրաշարժը մասնակի ավերել է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Ալեքսանդրայի փարոսը, փարոսը վերջնականապես ավերվել է միայն 1375 թվականին։

1425 —վախճանվել է Բյուզանդիայի կայսր Մանուիլ 2-րդ Պալեոլոգը։

1620 —ծնվել է ֆրանսիացի հոգևորական և աստղագետ Ժան Պիկարը, որն առաջինն է, որը հաշվարկներով ստացել է երկրագնդի չափերը։

1718 —կնքվել է Պոժարևյան խաղաղության պայմանագիրը, որով վերջ է դրվել ավստրո-թուրքական և թուրք-վենետիկյան պատերազմներին։

1773 —Հռոմի պապ Կլիմենտ 14-րդը հրատարակել է բուլլա, ըստ որի արգելվել է Ճիզվիտների օրդենը։

1774 —Ռուսաստանը և Թուրքիան կնքել են Կյուչուկ-Կայնարջիական հաշտության պայմանագիրը, որով ավարտվել է 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմը։

1798 —Նապոլեոնի եգիպտոսյան արշավանքի ժամանակ տեղի է ունեցել Ճակատամարտը բուրգերի մոտ։

1847– Բոլիվիան հռչակել է իր անկախությունը:

1899 –ծնվել է  ամերիկյան գրող և լրագրող Էռնեստ Հեմինգուեյը։

1904 —ավարտվել է Մեծ Սիբիրյան երկաթուղու շինարարությունը, որը տևել է 13 տարի։

1917 —Ռուսաստանում Կերենսկին դարձել է Ժամանակավոր կառավարության ղեկավար։

1940-հիտլերյան Գերմանիայի հրամանատարությունը սկսել է ԽՍՀՄ-ի վրա հարձակման «Բարբարոսա» պլանի մշակումը։

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ռազմաօդային ուժերը՝ լյուֆտվաֆֆեն, առաջին անգամ գրոհել է Մոսկվայի վրա։

1969– ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը պատմության մեջ առաջին անգամ ոտք է դրել լուսնի վրա «Ապոլոն 11» Լուսնի վրա վայրեջք կատարելու ծրագրի ընթացքում։

1970 - Եգիպտոսում ավարտվում է Ասուանի ամբարտակի շինարարությունը։

1983 - Անտարկտիդայի խորհրդային «Վոստոկ» կայանում գրանցվել է աշխարհում ամենացածր ջերմաստիճանը՝ -89.2 °C։

1999 —Ինգուշեթիայում թույլատրվել է տղամարդկանց ուենալ չորս կին։

 2006 —վախճանվել է Կամբոջայի «Կարմիր Կխմերներ» խմբավորման բանակի վերջին հրամանատար Տա Մոկը։

2007 —անգլերեն լեզվով լույս է տեսել Հարրի Պոտերի մասին պատմող յոթերորդ գիրքը՝ «Հարրի Պոտերը և Մահվան նվերները»։

2010 – վախճանվել է չիլիացի քաղաքական գործիչ Լուիս Կորվալանը։

2011 —ավարտվել է «Ատլանտիս» շաթլի վերջին թռիչքը, պաշտոնապես փակվել է «Սփեյս շաթլ» տիեզերական ծրագիրը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular