Ադրբեջանի նախագահը սպառնացել է Ռուսաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանը մտադիր է դատական հայց ներկայացնել Ռուսաստանի դեմ AZAL ինքնաթիռի կործանման գործով։ Այս մասին հաղորդում է Baza տելեգրամյան ալիքը՝ հղում անելով երկրի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։
Պետության ղեկավարը նշել է, որ յոթ ամիս շարունակ Ադրբեջանը «չի ստացել հստակ պատասխան ռուսական կողմից» ողբերգության պատճառների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի քննչական կոմիտեն Բաքվի բոլոր հարցումներին պատասխանում է «հետաքննությունը շարունակվում է» խոսքերով։ Սակայն Ալիևը պարզաբանել է, որ Բաքուն պատրաստ է սպասել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է միջադեպի իրական հանգամանքները պարզելու համար։
«Ադրբեջանը պահանջում է մեղքի ընդունում, պատիժ՝ ինքնաթիռը խոցողներին, փոխհատուցում զոհերի ընտանիքներին, ինչպես նաև AZAL-ի կրած վնասների փոխհատուցում՝ ինքնաթիռի կորստի համար», - ասել է նա։