ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մատները վարդակի մեջ. Հայաստանի իշխանությունները բռնագրավում են ձերբակալված գործարարի բիզնեսը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ խորհրդարանը հաստատել է ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» էներգետիկ ընկերության ազգայնացումը, որն ընդդիմությունը անվանել է պետական ​​​​շորթում:

Կովկասագետ Արթուր Աթաևը Iz.ru–ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ գործող իշխանությունները ՀԷՑ-ի ազգայնացման միջոցով լուծում են երկու խնդիր:

- Նախ, նրանք ֆինանսական հոսքերը ուղղորդում են իրենց կողմը: Երկրորդ, նրանք ամրապնդում են իրենց քաղաքական դիրքերը` նվազեցնելով Սամվել Կարապետյանի ազդեցությունը, որին նրանք համարում էին իրենց հակառակորդ: Ես չեմ կարծում, որ այս ամենը այս պահին լուրջ բողոքի ակցիաների պատճառ կդառնա: Մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր շարժումը պարզապես բավարար մարդիկ չունի, բավարար փողոցային զանգվածներ չունի,- բացատրել է նա:

Հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանն էլ Iz.ru–ի հետ զրույցում նշել է, որ ՀԷՑ-ի ազգայնացումը կազդի Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վրա։

- Սամվել Կարապետյանը հավասարապես մտերիմ էր երկու երկրների հետ, երկար ժամանակ նա երկու երկրների միջև կարևոր օղակ էր, հիմա նրա դերը զրոյացվում է։ Հայ Առաքելական Եկեղեցին, որը նույնպես լավ հարաբերություններ է պահպանում ռուսական կրոնական կենտրոնների հետ, նույնպես հարձակման տակ է։ Ընդհանուր առմամբ, շատ բան կախված կլինի նրանից, թե մարդիկ ի՞նչ կերպ կարձագանքեն այս ամենին։ Եթե փողոց դուրս գա մարդկանց զգալի թիվ, ապա այդ քաղաքականությունը կարող է վերանայվել։ Եթե ոչ, ապա ներկայիս գիծը կշարունակվի,- կարծիք է հայտնել նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular