ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդուն ներս է քաշել ՄՌՏ սարքը. նա մահացել է (լուսանկարներ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ ոստիկանությունը հայտնել է, որ 61-ամյա տղամարդը, որի պարանոցի մետաղական շղթայի պատճառով ներս էր քաշել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքը, մահացել է, հաղորդում է CBS News-ը։

Նշվում է, որ տղամարդը, որի պարանոցին մեծ մետաղական շղթա է եղել, առանց թույլտվության մտել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սենյակ։ Այդ պահին սարքը սկանավորում էր կատարում։ Սարքը նախ քաշել է շղթան, ապա՝ տղամարդուն, հայտնել է ոստիկանությունը։

Տուժածը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Հաջորդ օրը նա մահացել է ստացած վնասվածքներից։

Ականատեսի խոսքով՝ տղամարդը խախտել է սենյակ մտնելու արգելքը՝ լսելով իր ազգականի ճիչերը, որն այդ պահին տոմոգրաֆիա էր անցնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular