ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է խորհրդահայ կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովը. պատմության այս օրը (20 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Շախմատի միջազգային օր, Տորթի միջազգային օր, Կոլումբիա՝ Անկախության օր, Նորվեգիա՝  Թագաժառանգ Հոկան Մագնուսի ծննդյան օր, Հյուսիսային Կիպրոս՝ Ազատության և խաղաղության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1240– օծվել է Գանձասար վանական համալիրը:

1320 –վախճանվել է Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Օշինը 

 (1308—1320):

1914– ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից հայ զինվոր Հունան Ավետիսյանը, որը մարտի ժամանակ իր մարմնով փակել է հակառակորդի կրակակետը, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում:

1919-Նախիջևանում սկսվել են բախումներ ադրբեջանցիների և հայերի միջև, բայց Լեյտենանտ Շվինդը՝ բանակցելով Կելբալի խան Նախիջևանսկու և հայկական նահանգապետի հետ կարողացել է եռօրյա զինադադար հաստատել։

1921- ՀՍԽՀ ժողկոմխորհի դեկրետով՝ հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի՝ Երևան, էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ։ Գավառները բաժանվել են 33 գավառակի։ 

1928– ծնվել է նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը:

1945- ծնվել է ռուսահայ բանաստեղծ, կոմպոզիտոր, բարդ, հեղինական երգի թեորետիկ Ալեքսանդր Միրզայանը:

1990-Հայաստանի նոր խորհրդարանը սկսել է իր գործունեությունը և ձեռնամուխ եղել անկախ պետականության ստեղծմանը։

 –վախճանվել է խորհրդահայ կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովը:

1991-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Շահումյանի Բուզլուխ գյուղի մոտ հայերը վնասել են 3  Ми-24 ուղղաթիռ, որի օդաչուներից մեկը վիրավորվել է: 

– վախճանվել է  Արցախյան ազատամարտի հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը:

2010-Քանաքեռում հիմնանորոգումից հետո հանդիսավորությամբ վերաբացվել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը:

2013-վաղ առավոտից տասնյակ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ շրջել են  մայրաքաղաքի կանգառներով՝ կոչ անելով ուղևորներին չվճարել նոր 150 դրամ սակագինը:

2017-Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

2021-վախճանվել է տաղանդավոր և վաստակաշատ ճարտարապետ, Երևան, Մոսկվա, Կուրսկ քաղաքներում իրականացված բազմաթիվ կառույցների հեղինակ էդուարդ Թանգյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1402 —Լենկ Թեմուրը ջախջախել է թուրքական սուլթան Բայազիդին Անկարայի ճակատամարտում:

1534 –Քեմբրիջում գրանցվել է աշխարհում առաջին հրատարակությունը:

1804- ծնվել է անգլիացի կենդանաբան, անատոմ և պալեանթոլոգ, դինոզավր բառի հեղինակ, սեր Ռիչարդ Օուենը:

 1810 – Կոլումբիան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:

1822 –ծնվել է ավստրիացի բիոլոգ և բուսաբան, գենետիկայի հիմնադիր Գրեգոր Մենդելը: 

1873-ծնվել է բրազիլացի օդագնաց, կոնստրուկտոր և օդաչու, ինքնաթիռներ և դիլիժաբլեր նախագծող Ալբերտո Սանթոս-Դյումոնը:

1877 —սկսվել է մուլտիպլիկացիայի պատմությունը:

1917-Կորֆու կղզում սերբերի, խորվաթների և սլովենների ներկայացուցիչները ստորագրել են միացյալ պետություն ստեղծելու հռչակագիրը:

-գրանցվել է «BMW» առևտրային նշանը:

1920 –Լեհաստանի վրա հարձակման ընթացքում Կարմիր բանակը գրավել է Վիլնյուսը:

1924 – Փարիզում ստեղծվել է Շախմատի միջազգային ֆեդերացիան:

1926 –վախճանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ֆելիքս Դզերժինսկին:

1936 –Մոնտրյոում կնքված պայմանագրով Բոսֆոր և Դարդանել նեղուցները տրվել են Թուրքիային:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրեստի ամրոցի աղյուսներին կատարվել է վերջին գրառումը.  «Մեռնում են, բայց չեն հանձնվում, ցտեսություն հայրենիք»:

1944 – Ադոլֆ Հիտլերի դեմ անհաջող մահափորձ է կատարվել:

1953- ԽՍՀՄ-ը վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ:

1960 –աշխարհում մառաջին անգամ կառավարության ղեկավար է դարձել կինը. Շրի-Լանկայում Սիրիմավո Բանդարանաիկեն դարձել է վարչապետ:

1966-ԽՍՀՄ կառավարությունը որոշում է ընդունել կառուցել Վոլժսկի ավտոմոբիլային գործարան:

1969– ամերիկյան «Ապոլլոն 11» տիեզերանավը պատմության մեջ առաջին անգամ իջել է լուսնի վրա:

1973– վախճանվել է կինոդերասան, ռեժիսոր, արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից մեկը հանդիսացող Բրյուս Լին:

1974 –Կիպրոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիան զորք է մտցրել թուրք-կիպրոսցիներով բնակեցված Հյուսիսային Կիպրոս:

1976- կատարվել են Մարս մոլորակի մակերևույթի առաջին հետազոտությունները: 1990-Հարավ Օսական ինքնավար մարզի գերագույն խորհուրդը ընդունել է պետական անկախության հռչակագիր և մայրաքաղաք Օրջոնիկիձեն վերանվանել է Վլադիկավկազի:

1993 –Լիտվայում շրջանառության մեջ է դրվել սեփական դրամը՝ լիտը:

2005 —Կանադայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունները թույլատրելու մասին օրենքը: 

2016- վախճանվել է ռուսական, բելոռուսական և ուկրաինական հեռուստահաղորդավար և լրագրող Պավել Շերեմետը:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular