ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Արա Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը կամ որևէ երաշխիք տալ նրան։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Ես չեմ կարծում, որ ամերիկացիները կամ եվրոպացիները կարող են ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Եթե նման բան կա, թող ասեն։ Թող փաստաթուղթ ստորագրեն։ Նրանք չեն ասի՝ «հանձնեք Հայաստանը», այլ կստորագրեն, որ ամբողջ Եվրամիությունը երաշխիքներ է տրամադրում», – ասել է Աբրահամյանը։

Մինչ այժմ Արևմուտքը, ըստ նրա, սահմանափակվել է միայն նրանով, որ կոչ է արել Երևանին փակել ռուսական ռազմաբազան։

«Երաշխիքներ կան, երբ հստակ ստորագրեն, հստակ ասեն և հստակ գծեն ճանապարհային քարտեզ, բայց բառերով, իհարկե, չկան։ Եվ ի՞նչ, մի քանի տասնյակ մարդ ուղարկեցին (ԵՄ դիտորդական առաքելություն), հետո ի՞նչ, ռուսական բազան՝ երեք հազար (մարդ)։ Նրանք ասում են. «Նախ հեռացրեք բազան, իսկ հետո կմտածենք, թե ինչ երաշխիք տանք»։ Ինչ է, չե՞ք ճանաչում Արևմուտքին», – կարծում է նա։

Աբրամյանի խոսքով, իրականում արևմտյան էլիտաները հետաքրքրված են միայն հակառուսական քաղաքականությամբ և տարբեր երկրների առաջնորդների հայտարարություններով, բայց Արևմուտքը ոչինչ չի կարող տալ դրա դիմաց։ Աբրամյանը հիշեցրել է, որ ո՛չ Ուկրաինան, ո՛չ Մոլդովան, ո՛չ էլ Վրաստանը չեն ընդունվում Եվրամիություն, չնայած այն հանգամանքին, որ նրանց առաջնորդները տարբեր ժամանակներում հակառուսական քաղաքականություն են վարել։ Նրանք նաև չեն ընդունում Թուրքիային՝ չնայած երկար տարիների սպասմանը, հավելել է նա։

«Ինչո՞ւ եք կարծում, որ նրան (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին) այնտեղ (Արևմուտքում) ընդունում են, ինչի՞ համար։ Նա ինչ-որ բան է ներկայացնում։ Նա ուղղակի ուզում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ։ Նրանք կընդունեն ցանկացած մեկին, այդ թվում՝ ինձ, բայց կասեն. «Եկեք, խոսեք (Ռուսաստանի դեմ)»։ Հուսով եմ՝ սա կփոխվի, բայց այսօր Եվրամիության համար սա սրբազան հարց է», – կարծում է Աբրամյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular