ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն ու Ադրբեջանը բավականին մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ամերիկացի սենատորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է ստորագրման, եթե ոչ՝ արդեն արված», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ու այլ պաշտոնյաներ գրեթե ամենօրյա ռեժիմով են սկսել խոսել հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ, իսկ, հաշվի առնելով ճանապարհների ապաշրջափակման ամերիկյան առաջարկը, այս ակտիվությունն օբյեկտիվ է։ Միևնույն ժամանակ, անգամ առաջատար ամերիկյան պարբերականներ են փաստում, որ Հարավային Կովկասում ամերիկյան ակտիվությունը կարող է հակառակ էֆեկտն ունենալ։ «Կարո՞ղ է արդյոք հայկական հողի 43 կիլոմետրանոց շերտը դառնալ ԱՄՆ-ի խորամանկ քայլը Մոսկվայի և Թեհրանի դեմ»,- գրում է Forbes-ը և հավելում. «Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» մեկ դարով վարձակալելու ԱՄՆ-ի համարձակ առաջարկը խոստանում է տարեկան 50-100 միլիարդ դոլարի առևտրային հոսքեր, սակայն սպառնում է Կովկասում սառը պատերազմի նոր թեժ կետ բորբոքել»։

«Միացյալ Նահանգները հայտնվել է բարձր ռիսկային դիվանագիտական խաղի կենտրոնում, որը կարող է արմատապես փոխել էներգետիկ հոսքերը Եվրասիայում։ Հայաստանի, Սյունիքի մարզով ռազմավարական 43 կիլոմետրանոց միջանցքի իր հավակնոտ առաջարկի շնորհիվ, Վաշինգտոնը ձգտում է հաղթահարել բազմամյա փակուղիները, դիվերսիֆիկացնել Եվրոպա էներգակիրների մատակարարումները՝ դրանք հեռացնելով Ռուսաստանից, և հակազդել Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի աճող ազդեցությանը կենսականորեն կարևոր տարանցիկ տարածաշրջանում»,- նշում է պարբերականը, բայց հիշեցնում, որ տարածաշրջանը պատմականորեն գտնվել է Ռուսաստանի վերահսկողության տակ, բայց այժմ պատրաստ է ուժերի վերադասավորման այն բանից հետո, երբ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վճռորոշ հարձակման ժամանակ Մոսկվան չկարողացավ պաշտպանել իր դաշնակից Հայաստանին։

Համաշխարհային բանկի մոդելավորումը ենթադրում է, որ մինչև 2027 թվականը միջանցքը կարող է տարեկան առևտրի ծավալն ավելացնել 50-100 միլիարդ դոլարով։ Այս աճը պայմանավորված կլինի լոգիստիկայի զգալի բարելավմամբ. 2025 թվականի մայիսի Bloomberg-ի տվյալները ցույց են տալիս, որ այս երթուղին կարող է Եվրոպայի և Ասիայի միջև տարանցման ժամանակը կրճատել 12-15 օրով՝ գոյություն ունեցող երթուղիների համեմատ։ «Ներդրումների վերադարձը համոզիչ է թվում։ Կասպիական քաղաքականության կենտրոնը 5-10 տարվա ընթացքում ենթակառուցվածքների ծախսերը գնահատում է 3-5 միլիարդ դոլար, մինչդեռ Oxford Economics-ի մոդելները կանխատեսում են տարեկան 20-30 միլիարդ դոլարի խնայողություն լոգիստիկայի ոլորտում։

Հիմնական խնդիրը անհաշտ դիրքորոշումներն են. Ադրբեջանը պահանջում է անխափան միջանցք, մինչդեռ Հայաստանը կտրականապես հրաժարվում է զիջել ինքնիշխանությունը։ «Վարձակալության» մասին ԱՄՆ առաջարկը ստեղծագործական փորձ է՝ կորպորատիվ-իրավական շրջանակներն օգտագործելու այս փակուղուց դուրս գալու համար՝ Բաքվին առաջարկելով անվտանգության երաշխիքներ և միևնույն ժամանակ թույլ տալով Երևանին պահպանել անվանական ինքնիշխանությունը»,- նշել է Forbes-ի հոդվածագիրը։

Քննադատները նախազգուշացնում են երկարաժամկետ բացասական հետևանքների, հնարավոր ռիսկի մասին։ 2025 թվականի մարտի խաղաղության համաձայնագրի նախագծերը նշանավորեցին զգալի առաջընթաց՝ վերջնականապես ամրագրելով փոխադարձ տարածքային ճանաչման, սահմանների սահմանազատման և ուժի չկիրառման մասին դրույթները։ Սակայն դրանք փակուղի մտան տրանսպորտային երաշխիքների և անկլավների հասանելիության հարցերում. հենց սա է ԱՄՆ-ի առաջարկի նպատակը։

Մեկ այլ խոչընդոտ էլ Իրանն է, որը կբախվի իր տարանցիկ դերի 20-30%-ը կորցնելու հեռանկարին, ինչը կխաթարի կենսականորեն կարևոր առևտրային ուղիները, ներառյալ տարեկան Կենտրոնական Ասիա ուղևորվող 43 000 թուրքական բեռնատարները։

Ռուսաստանը կբախվի տասնամյակի ընթացքում 10-20 միլիարդ դոլարի եկամուտների պոտենցիալ կորստի և եվրոպական էներգետիկ շուկաներում իր ազդեցության 10-15%-ով նվազմանը։ Փոխարենը կաճի Թուրքիայի դերն ու նշանակությունը։

Էմիլիա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular