ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղի նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը․ պատմության այս օրը (19 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Նիկարագուա՝ Հեղափոխության օր, Մյանմա՝ Ազանինեյ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919-հայ-թուրքական պետերազմի ընթացքում Ղարաքեշիշյանի շարասյանը հաջողվել է դուրս գալ Բաշ-Նորաշենի շրջափակումից և տեղի հայ բնակչության հետ բարձրանալ Արփա-չայի հունով դեպի Էրիվանի և Դարալյագազի բարձրադիր հատվածներ։

1934– վախճանվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Սիպիլը Զաբել Հովհաննեսի Խանջյանը:

 2004-սկսվել է Իրան – Հայաստան գազամուղի իրանական 100 կիլոմետրանոց հատվածի կառուցումը:

2005-կայացել են ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրություններ, որտեղ ամենաշատ ձայներ ստացել է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։

2007-կայացել է  ԼՂՀ նախագահական չորրորդ ընտրությունները։ ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը։

-Ճանապարհային ոստիկանությանը սկսել է «գոլդ» պետհամարանիշները  աճուրդով վաճառել: 

2010– վախճանվել է գրող, արձակագիր Ռաֆայել Նահապետյանը:

2011– վախճանվել է նշանավոր կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը:

2012- Լեռնային Ղարաբաղում անց են կացվել նախագահական ընտրություններ` գործող նախագահ Բակո Սահակյանը վերընտրվել է:

2014-երեկոյան մի խումբ անձանց կողմից ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալների վրա:

2016- ՊՊԾ գնդի գրավում. Սարի թաղում նախորդ օրը ոստիկանության ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումից հետո հարուցվել է քրեական գործ:

2017-Լեռնային Ղարաբաղի նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը: Երկու թեկնածուների միջև ձայները բաշխվել են 28-4 հարաբերակցությամբ:

2019- Դատավորները իրականացրել են  ԲԴԽ նախագահի ընտրություն։ Գաղտնի քվեարկությամբ նախագահ է դարձել Ռուբեն Վարդազարյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

3228 մ.թ.ա.- ծնվել է հինդուիզմի աստվածներից մեկը համարվող, Վիշնու աստծո ութերորդ ավատար Կրիշնա-Ջանմաշտամը:

711– Գվադալետեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները հաղթանակ են տոնել վեստգոթերի նկատմամբ և դրանով սկսվել է Պիրենեյան թերակղզու գրավումը արաբական խալիֆայության կողմից, խալիֆության օկուպացիան տևել է շուրջ 800 տարի:

810- ծնվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերը կազմող իմամ ալ-Բուխարին:

1374- վախճանվել է իտալացի բանաստեղծ Ֆրանչեսկո Պետրարկան:

1551-Կարլսբուրգյան պայմանագրով հաստատվել է Գաբսբուրգների իրավունքը Հունգարիայի և Տրաանսիլվանիայի նկատմամբ:

 1553 -9 օր կառավարած անգլիայի թագուհի Ջեյն Գրեյը գահընկեց է արվել, նոր թագուհի է թագադրվել Մարիա Թյուդորը:

1650 –թուրք դեսպան Օսման-աղան Չիգիրինում ռազմական դաշինք է կնքել Բոգդան Խմելնիցկու հետ:

1695-Մեծ Բրիտանիայում հրատարակվող և ժողովրդականություն վայելող  «Ինչպես բարելավել տնտեսությունը և առևտուրը» ամսագրում հայտնվել է առաջին ամուսնական հայտարարությունը:

1696 –Ազովի թուրքական կայազորի անձնատուր լինելուց հետո Պետորս 1-ինը գրավել է այն:

1789 –այն ժամանակ դեռևս քիչ հայտնի պատգամավոր Ռոբեսպիեռը ելույթ է ունեցել պաշտպանելով հեղափոխականներին:

1814 –Անգլիացի ծովագնաց Ֆլայնդերզը իր գրքում առաջին անգամ Կանաչ մայրցամաքը անվանել է Ավստրալիա (գրքի հրապարակումից 24 ժամ անց նա վախճանվել է):

1814 –ծնվել է ամերիկացի կոնստրուկտոր և արդյունաբերող, հրազգային զենքի արտադրության ընկերության ստեղծող  Սեմյուել Կոլտը:

1834– ծնվել է ֆրանսիացի հռչակավոր գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ Էդգար Դեգան:

1870-Սուրբ աթոռը դոգմա է հրապարակել պապի անսխալության վերաբերյալ:

-սկսվել է ֆրանսա-պրուսական պատերազմը:

1893– ծնվել է ռուս հայտնի գրող, բանաստեղծ, դրամատուրգ Վլադիմիր Մայակովսկին:

1900 - բացվել է Փարիզի մետրոպոլիտենը:

1908 –Լոնդոնի Սուրբ Պետրոսի տաճարում եպիսկոպոսը օրհնելով օլիմպիական խաղերը ասել է. «Կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը»:

1918 —ուժի մեջ է մտել ՌՍՖՍՀ-ի առաջին սահմանադրությունը:

1924 —լույս է տեսել  «Կարմիր սպորտ» թերթի առաջին համարը ( հետագայում «Սովետական սպորտ»):

1926 –Եկատերինսլավը վերանվանվել է Դնեպրոպետրովսկի:

1938 –ծնվել է խորհրդային և վրացական դերասան, երգիչ, սցենարիստ, ռեժիսյոր, երգերի հեղինակ Վախթանգ Կիկաբիձեն:

1941-Ստալինը նշանակվել է ԽՍՀՄ-ի պաշտպանության ժողկոմիսար:

1943 –Ուինստոն Չերչիլը ներկայացրել է այսբերգները որպես լողացող օդանավակայաններ օգտագործելու պլանը:

1949– Լաոսը անկախացել է Ֆրանսիայից:

1963 –Ինդոնեզիան հայտարարել է, որ Հնդկական օվկիանոսը վերանվանում է Ինդոնեզիական օվկիանոսի:

1980 –Մոսկվայում տեղի է ունեցել 22-րդ օլիմպիական խաղերի բացումը:

1996 – ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում մեկնարկել են 26-րդ ամառային օլիմպիական խաղերը:

2003 –տեղի է ունեցել լեզվի առաջին հաջողված փոխպատվաստումը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular