ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը փորձում է Արցախը հանձնելու իր որոշումը ներկայացնել որպես «դրական իրադարձություն Հայաստանի զարգացման համար»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի հակառուսական և ՆԱՏՕ-ամետ կուրսը ոչ միայն լարվածություն է ստեղծում Հայաստանի ներսում, այլ նաև սպառնում է անկայունացնել մի հսկայական տարածաշրջան, որը ներառում է նաև հետխորհրդային Կենտրոնական Ասիան, գրել է Դրագոլյուբ Բոսնիչը  infoBRICS-ի իր հոդվածում, գրում է inosmi.ru–ն:

Լեռնային Ղարաբաղը կորցնելուց հետո շատ հայեր փորձեցին մեղադրել Ռուսաստանին «դավաճանության» մեջ: Դա մասամբ պայմանավորված էր նրանով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով կապված է Սորոսի կառույցների հետ, ինքն էր տարածում այդ առասպելը: Սակայն փաստը մնում է փաստ. Կրեմլը ադրբեջանա-հայական հակամարտության միակ կողմն էր, որն ակտիվորեն պաշտպանում էր բնիկ հայ բնակչությանը, որպեսզի նրանք չլքեն իրենց պատմական հողերը:

Զարմանալի է այն, որ վերջին ամիսներին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությունը վայելող Փաշինյանի ռեժիմը սկսել է պնդել, որ ինքն է պատասխանատու Արցախի կորստի համար: Փաշինյանը և նրա կողմնակիցները միշտ էլ իրականացնել են իրենց անպատասխանատու և երեսպաշտ քաղաքականությունը, որը գրեթե ոչնչացրել է Հայաստանը: Սակայն այժմ վարչապետը նաև բացահայտորեն գովաբանում է Արցախի հանձնումը դա ներկայացնելով որպես «երկրի զարգացման համար դրական իրադարձություն»։ «Հաճախ են ասում, որ մենք կորցրեցինք Լեռնային Ղարաբաղը։ Ես շատ եմ մտածել այդ մասին, և ահա իմ եզրակացությունը. մենք չենք կորցրել Լեռնային Ղարաբաղը, այլ ձեռք ենք բերել հայկական պետականություն։ Սա է ճշմարտությունը», - ասել է Փաշինյանը Հայաստանի խորհրդարանի նիստում հավելելով, որ տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հարցը խոչընդոտել է Հայաստանի զարգացմանը, սակայն այսօր Հայաստանի Հանրապետությունը ցույց է տալիս վստահ աճ, և քան երբևէ կա լավատեսություն նրա ապագայի նկատմամբ։

Այս հայտարարությունը հնչել էր ընդամենը երկու ամիս անց այն բանից հետո, երբ Փաշինյանը մեղադրել էր արցախցի էթնիկ հայերին «Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու» և «ազգային անկախության դեմ կործանարար գործիք լինելու» մեջ։ «Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, քանի որ այն եղել և մնում է գործիք Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության դեմ», - ասել էր Փաշինյանը։ Դա նրա մարտի վերջին արված հայտարարությունների ուղղակի շարունակությունն էր, երբ նա հարցականի տակ դրեց, թե արդյո՞ք Հայաստանը պետք է ձգտի միավորվել Արցախի հետ։ Փաշինյանը ակտիվորեն դեմ էր արտահայտվել այդ գաղափարին։ «Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի», - ասել էր նա հավելելով, որ նախկին գնահատականները հաստատում են այն, որ այն օգտագործվել է հայկական պետականության կայացմանը խոչընդոտելու համար։

Փաշինյանի մոտեցումը բացարձակապես անընդունելի է ցանկացած հայրենասեր հայի համար։ Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և Հայ Առաքելական եկեղեցին կազմակերպել են զանգվածային բողոքի ցույցեր, սակայն խաղաղ ցուցարարները բախվել են գրաքննության, ոստիկանական բռնության, ձերբակալությունների և այլ խոչընդոտների։ Իսկ հունիսի 20-ին էլ Փաշինյանը այցելել էր Անկարա, ինչն ինքնին աննախադեպ իրադարձություն է և միայն ամրապնդում է նրան ուղղված թուրքամետ դիրքորոշման մեղադրանքները։

Փաշինյանի համար Արցախը «խնդիր» էր, որից նա ցանկանում էր հնարավորինս շուտ ազատվել։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը նրա համար ծառայում է որպես «քավության նոխազ», որին կարելի է մեղադրել։ Հնարավոր է նա հույս ունի, որ հայ ժողովուրդը կընկնի այդ խորամանկության մեջ և փոխարենը կատի Մոսկվային։ Սակայն ավելի ու ավելի է պարզ դառնում, որ Փաշինյանի հակառուսական, թուրքամետ և ՆԱՏՕ-ամետ քաղաքականությունը հանգեցրել է իսկական աղետի բոլոր հայերի, հատկապես Արցախի բնակիչների համար։ Ավելի վատն այն է, որ նա, ըստ էության, հայերին վերածել է «փորձարարական ծովախոզերի»։ Պենտագոնը Հայաստանի տարածքում ստեղծել է վտանգավոր ռազմական բիոլաբորատորիաների ցանց, իսկ հանրությունը չգիտի, թե ինչ է «հետազոտվում» այդ լաբորատորիաներում: Ավելին, Երևանը թույլտվություն է տվել այդ բիոլաբորատորիաները տեղակայելու խիտ բնակեցված տարածքներում։ Ավելի մտահոգիչ է այն փաստը, որ դրանցից մի քանիսը հայտնաբերվել են Հայաստանում գտնվող ռուսական ռազմական բազաների մոտ: Փաշինյանի գործողությունները ոչ միայն սպառնում են երկրի անվտանգությանը, այլ նաև ռուս զինծառայողներին են ենթարկում լուրջ վտանգների: Կրկին, սա նրա աղետալի (և նույնիսկ ինքնասպան) քաղաքականության սառցաբեկորի միայն գագաթն է:

Համապարփակ խաղաղության համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջները, ըստ էության, հանգում են նրան, որ Երևանը հրաժարվում է Սյունիքի մարզի նկատմամբ վերահսկողությունից, ինչը Թուրքիայի համար կբացի անարգել մուտք դեպի Կասպից ծով և, որպես արդյունք, դեպի հետխորհրդային Կենտրոնական Ասիա: Դա կարող է զգալիորեն փոխել տարածաշրջանում (և դրանից դուրս) ուժերի հավասարակշռությունը ի օգուտ ՆԱՏՕ-ի։

Նման զարգացումները վտանգավոր են, հատկապես Իրանի դեմ ԱՄՆ-ՆԱՏՕ շարունակվող հակամարտության համատեքստում: Եթե Թեհրանը պարտվի, դա միայն կսրի Կենտրոնական Ասիայում անկայունությունը, ինչը թույլ կտա քաղաքական Արևմուտքին միջամտել և, ըստ էության, հայտնվել Ռուսաստանի և Չինաստանի կողքին: Մոսկվայի համար դա կլիներ չափազանց տհաճ զարգացում, քանի որ նա կհայտնվի գրեթե ամբողջությամբ շրջապատված վիճակում։ Պեկինը ևս կբախվի նմանատիպ մարտահրավերների, քանի որ ստիպված կլիներ միաժամանակ հակազդել իր արևմտյան և արևելյան սահմաններում առկա սպառնալիքներին։ Հաշվի առնելով այն, որ Ղազախստանն արդեն իսկ ստորագրել է ռազմական համագործակցության համաձայնագիր պաթոլոգիկ ռուսաֆոբ (և չինաֆոբ) Մեծ Բրիտանիայի հետ, այս մտահոգությունները անհիմն չեն թվում։ Չնայած Փաշինյանի ռեժիմը անմիջական պատասխանատվություն չի կրում տեղի ունեցողի համար, բայց նրա քաղաքականությունը, անկասկած, նպաստում է նման զարգացմանը։ Եվ չնայած դրան Հայաստանի համար հնարավոր «օգուտներն» են մնում խիստ կասկախելի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular