ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը և օկուպացիան հայոց պատմության ամենաողբերգական էջերից է։ Իսկ Փաշինյանի իշխանության քաղաքականությունը հիմնված է անընդհատ զիջումներ կատարելու և զիջումներին այլընտրանք չլինելու պատկերացումներ գեներացնելու վրա։ Փաստացի, Փաշինյանը գործում է այն տրամաբանությամբ, որ եթե այդ զիջումները չարվեին, ապա ստիպված էինք լինելու ավելի մեծ զիջումներ անել։

Այսինքն, կատարված զիջումները ներկայացվում են որպես «փրկություն»։ Իր վերջին ասուլիսի ժամանակ էլ նրա խոսքի կարմիր թելն այն էր, թե իբր ինքը, 2022 թվականի հոկտեմբերին ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում, ճանաչել է տվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ի՞նչ է, ուզում էիք՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը չճանաչվե՞ր։ Ու ամենազարմանալին այն է, որ Փաշինյանը հայտարարում է, թե ինքն ափսոսում է, որ ավելի շուտ չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։

Այսպիսով, Փաշինյանը թերևս առաջին անգամ ոչ թե «մանևրներով», այլ ուղիղ ինքնախոստովանություն է անում, որ անձամբ ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում կամ, այլ կերպ ասած, հանձնել Ադրբեջանին։ Մինչ այդ նա պարբերաբար փորձում էր կատարվածի պատասխանատվությունն իր վրայից գցել։ Դրա շրջանակներում էլ նշում էր, թե նախկին իշխանություններն արդեն իսկ Արցախը հանձնել էին, Ալմա Աթայի հռչակագրով Հայաստանն ի սկզբանե ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այլն։ Բայց հիմա հենց Փաշինյանն էլ բացահայտում է իր այդ հայտարարությունների մանիպուլ յացիոն բնույթը։ Եթե նախկինում արդեն իսկ Արցախը ճանաչված լիներ Ադրբեջանի կազմում, ապա ի՞նչ կարիք կար, որ մի անգամ էլ ինքն անձամբ Պրահայի հայտարարությամբ ընդուներ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ավելին, ի՞նչ կարիք կար դրանից ավելի շուտ ճանաչել, եթե ինքը պարզապես պետք է «համակերպվեր կատարված փաստի հետ»:

Իրականում, ակնհայտ է, որ նախկին իշխանությունների օրոք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին երբևէ որևէ խոսք չի եղել։ Ավելին, նախկին իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցություններ էին վարում, որպեսզի հասնեն Արցախի միջազգայնորեն ճանաչմանը, այդ թվում՝ կարգավիճակի ամրագրման միջոցով։ Իսկ Փաշինյանը, բանակցություններն իր «զրոյական կետից» սկսելուց հետո նախ իջեցրեց Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու նշաձողն իր հայտնի հայտարարությամբ, թե դրա արդյունքում միջազգային հանրությունը կկոնսոլիդացվի մեզ աջակցելու նպատակով։ Բայց միջազգային հանրությունը ոչինչ անել չէր կարող, երբ Փաշինյանն արդեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Չէ՞ որ հենց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում է, որ Բաքուն ազատություն տվեց իր բազուկներին՝ շրջափակման ենթարկելով, ապա 2023 թվականին ագրեսիվ հարձակում գործելով Արցախի վրա։

Հետո էլ զարմանում ենք, թե այս իրադարձությունների ժամանակ ինչո՞ւ միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկեց։ Նույնիսկ մեղադրանքներ կան, թե ինչո՞ւ ռուսական կողմը՝ մասնավորապես ռուս խաղաղապահները, չմիջամտեցին և թողեցին ու հեռացան։ Միջազգային դերակատարները ոչինչ անել չէին կարող, քանի որ Հայաստանի ղեկավարն է անձամբ հանձնել Արցախի տարածքն Ադրբեջանին։ Միգուցե եթե այդ ճանաչումը չլիներ, իրադարձություններն այլ հունով զարգանային։ Ու նույնիսկ այն պարագայում, երբ Հայաստանը լուռ էր Արցախի հայաթափման ժամանակ, եթե չլիներ Պրահայի ուրացումը, արտաքին ուժերը կարող էին բարձրացնել հարցը, որ Ադրբեջանի գործողությունները անօրինական են։ Իսկ Հայաստանի ճանաչման պարագայում արդեն Ադրբեջանը, վկայակոչելով Հայաստանի ղեկավարի մասնակցությամբ Պրահայի հայտարարությունը, ցույց էր տալիս, որ իր գործողությունները «իրավական հիմքեր» ունեն։ Դե, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է՝ դա «իրենց տարածքն» է, իսկ «իրենց տարածքում» ինչ ուզեն, կանեն:

Փաշինյանի ինքնախոստովանությունը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանություններն են պայմաններ ստեղծել, որ Արցախի դեմ ագրեսիա սկսվի, ու այն հայաթափվի։ Բայց այստեղ հարցի մյուս կողմն այն է, որ այս ամենի մասին հայտարարելուց հետո էլ հանրության մի զգալի մասը դեռ լուռ է ու դեռևս հանդուրժում է Փաշինյանի իշխանությանը։ Դժվար է ասել՝ որն է պատճառը՝ այն, որ ՀՀ իշխանություններին հաջողվել է լռեցնե՞լ հասարակությանը՝ վախ ներշնչելու միջոցով, այն է՝ եթե իրենք չմնան իշխանության ու զիջումներ չանեն, ապա Ադրբեջանը կհարձակվի ու ավելի սարսափելի պատերազմ կսկսվի, թե՞ այն, որ մանիպուլ յացիաներով կարողացել են լվանալ շատերի ուղեղը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular