ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես և սպասվում էր, երեկ հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը խլելու քաղաքական որոշման շրջանակներում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների և ուշադրություն... «հանրային մեծ դժգոհություն ունենալու վերաբերյալ»: ՀԾԿՀ նախագահն էլ «ափալթափալ» ՀԷՑ-ի կառավարիչ նշանակեց:

Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն անընդհատ հրապարակ են նետում տեղեկություններ հոսանքազրկումների հետ կապված դժգոհությունների մասով՝ դրանով փորձելով տպավորություն ստեղծել, թե ՀԷՑ-ը խլում են «հանրության պահանջով», այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախերի ու քմահաճույքների պատճառով: Եթե առաջնորդվենք «հանրության մեծ դժգոհություն ունենալու» տարբերակով, ապա պետք է սպասել, որ առաջիկայում որոշակի գործընթաց ( ասենք ՝ առնվազն կառավարչի փոփոխություն) պետք է սկսվի նաև «Վեոլիա ջուր» ընկերության առումով: Ի վերջո, եթե ՀԷՑ-ից դժգոհությունները վերաբերում են հոսանքի անջատումներին, որոնց մեծ մասը ՀԷՑ-ի հետ որևէ կապ չունի և ԲԷՑ-ի տիրույթում է, որն, ի դեպ, պետական կառույց է, ապա «Վեոլիա ջրից» դժգոհություններն անհամեմատ շատ են. պարբերաբար երկարատև ջրանջատումներ, կոյուղու համակարգերի պարբերական վթարներ, մայրաքաղաքում ջրահեռացման համակարգի անբավարար աշխատանք, ինչի արդյունքում մի թեթև անձրևից լճեր են առաջանում ճանապարհներին և այլն, և այլն: Հատկապես ամռան ամիսներին մարդիկ տասնյակ ժամերով անջուր են մնում:

Սակայն Նիկոլ Փաշինյանին հազիվ թե այս «հանրային դժգոհությունները» հետաքրքրեն: Նախ՝ «Վեոլիա ջուրը» կառավարում է եվրոպական ընկերություն, հետո այս կազմակերպության դեպքում Փաշինյանը չունի քաղաքական «դրդապատճառներ»: Դե, երևի, Փաշինյանին ոչ մի վատ բան չեն անում, պարզապես... վատ են աշխատում, ինչպես, ի դեպ, բոլոր պետական կառույցները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular