ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՌՈ նախկին պետ Վահրամ Խորխոռունու սպանությունը

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն։

Մասնավորապես՝ Ս.Ա.-ն հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկինփոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:

1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ կապակցությամբ Ս.Ա.-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ և սպանություն կատարելու համար նրանց առաջարկել է համապատասխանաբար 10 հզր ԱՄՆ դոլար և 15 հզր ԱՄՆ դոլար գումար:

Ս.Ա.-ն սպանությունն իրագործելու համար իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Հ.Ն.-ի եղբորից՝ Ա.Ն.-ից, ձեռք է բերել «Մակարով» տեսակի ատրճանակի ինքնաշեն փող և խլացուցիչ, որոնք տեղադրել է իրեն պատկանող, ապօրինի պահվող, հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակի վրա, որից հետո այն քաղաքից դուրս գտնվող վայրում կրակելով փորձարկել է՝ պարզելու համար կրակոցի ձայնի խլացման աստիճանը և համոզվելով, որ խլացուցիչը բավարար չափով չի նվազեցնում ձայնը, փամփուշտների վառոդային լիցքը նվազեցնելու նպատակով Ա.Ն.-ի օգնությամբ գնդակները պարկուճներից առանձնացնելու եղանակով քանդել է փամփուշտները, այնուհետև ինքնաշեն եղանակով կրկին հավաքել դրանք, ինչի արդյունքում պարկուճների և գնդակների վրա մնացել են տեխնիկական ներգործության հետքեր։

Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար 1998 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ Ս.Ա.-ն՝ դեկտեմբերի 8-ին եկել են Երևան՝ իրենց հետ բերելով նաև հանցագործության գործիք հանդիսացող նշված հրազենը։ Հանցավոր խմբի գործողությունները համակարգել և ամբողջությամբ պլանավորել է Ս.Ա.-ն, ով դեկտեմբերի 8-ին իր հանցակիցներին տարել և մատնացույց է արել այն շենքը, որտեղ բնակվել է Վահրամ Խորխոռունին։

1998 թվականի դեկտեմբերի 9-ի երեկոյան հանցավոր խմբի անդամները, գործելով նախնական համաձայնությամբ, հանդիպել են Հանրապետության հրապարակում և Հ.Ն.-ի վարած ավտոմեքենայով ուղևորվել Վահրամ Խորխոռունու բնակության վայր, որտեղ դարանակալել են՝ սպասելով վերջինիս տուն գալուն։

Ըստ նախնական դերաբախշման՝ Հ.Ն.-ն սպասել է ավտոմեքենայում, իսկ Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն գտնվել են շենքի մուտքի մոտ։ 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, երբ Վահրամ Խորխոռունին իր բնակարան գնալու համար մտել է շենքի մուտք, առաջին հարկի աստիճանահարթակում Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն հանդես գալով որպես համակատարողներ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Վահրամ Խորխոռունուն սպանելու դիտավորությամբ իրենց մոտ ապօրինի պահվող, 9 մմ տրամաչափի ատրճանակային փամփուշտներ կրակելու համար վերափոխված՝ ինքնաշեն փող և խլացուցիչ ունեցող վերը նշված հրազենից նրա ուղղությամբ արձակել են հինգ կրակոց, որոնցից երեքը դեմքի, իսկ երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ հանցավոր խմբի անդամներ Ս.Ա.-ն, Ա.Ա.-ն և Հ.Ն.-ն անմիջապես հեռացել են դեպքի վայրից։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող բավարար փաստերի հիմքով Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (շահադիտական դրդումներով կատարված սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջինս ձերբակալվել է:

Քրեական վարույթի նախաքննության հետագա ընթացքի և արդյունքների մասին Քննչական կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:

Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեում ներկայումս ուսումնասիրության առարկա են հանդիսանում նաև նախկինում կատարված հանրային հնչեղություն ստացած այլ սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular