ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոդրիչը բացատրել է, թե ինչու է «Ռեալից» հետո ընտրել «Միլանը»

ՍՊՈՐՏ

Լուկա Մոդրիչը բացատրել է, թե ինչու մադրիդյան «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո որոշեց շարունակել կարիերան «Միլանում»։ Իսպանիայում 12 տարի անցկացրած խորվաթ կիսապաշտպանը, չնայած այլ տարբերակների առկայությանը, ընտրել է իտալական ակումբը։

«Ես ուզում էի շարունակել խաղալ Եվրոպայում՝ ամենաբարձր մակարդակում։ Երբ «Միլանը» հետաքրքրություն ցուցաբերեց, ընտրությունն արդեն ակնհայտ էր։ Սպորտային տնօրեն Իգլի Տարեն անձամբ եկավ Խորվաթիա՝ ինձ պատմելու ակումբի նախագծի մասին։ Դա կարևոր էր․ ակումբը ցույց տվեց, թե որքան մեծ է իր հետաքրքրությունը իմ հանդեպ։ Բացի դրանից, «Միլանը» Եվրոպայի ամենամեծ ակումբներից մեկն է, և այն երբեք չի հաշտվի միջին արդյունքների հետ», – Մոդրիչի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։

Մոդրիչի պայմանագիրը կնքվել է մեկ մրցաշրջանի համար՝ հետագայում ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular