ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի բրյուսելյան թափառումները»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Բրյուսել, որտեղ եռակողմ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Բացի այդ, նա բանակցություններ է վարել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի հետ, ինչպես նաև հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, գրում է iarex.ru–ն։ Այդ կապակցությամբ պաշտոնապես հայտարարվել է, որ Փաշինյանը Բրյուսելում քննարկել է իր երկրի տնտեսական զարգացման ուղիները Արևմուտքի հետ ռազմական և տնտեսական համագործակցության ընդլայնման համատեքստում։ Սակայն Փաշինյանի այցը ոչնչով պայմանավորված չէր և շատերի համար անակնկալ էր։

Հայաստանի կառավարությանը մոտ կանգնած որոշ աղբյուրներ կարծում են, որ Փաշինյանը «կանչվել» էր Բրյուսել բացատրելու Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Պատահական չէ, որ դրանից անմիջապես հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմո Բարաքը առաջարկեց «Զանգեզուրի միջանցքը վարձակալության տրամադրել հարյուր տարով»։ Այդ առումով, շատ թուրք փորձագետներ ենթադրում են, որ «ակնհայտորեն, Երևանը հակում է ցուցաբերում Վաշինգտոնի կողմից ներկայացված տարբերակին»:  Քանի որ ԱՄՆ-ն էական հաջողություններ չունի ո՛չ ռուս-ուկրաինական, ո՛չ էլ պաղեստինա-իսրայելական հակամարտություններում, Անդրկովկասը կարող է դառնալ «բեկումնային կետ» արդյունքի հասնելու համար։ Դրա իմաստը կարող է կայանալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ընդհանուր ցանկության մեջ նեղացնել Ռուսաստանի ազդեցության տարածքը։ Բացի այդ, դա կթուլանա Իրանի ազդեցությունը ադրբեջանական ուղղությամբ։ Ի դեպ, դա, ակնհայտորեն, նաև Թուրքիայի հաշվարկների մի մասն է, ով աջակցում է ԱՄՆ-ի մասնակցությանը հայ-ադրբեջանական կարգավորմանը և մտադիր է օգտագործել ԱՄՆ-ի և Իսրայելի Իրանի հետ առճակատումը իր շահերից ելնելով։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեռ ապրիլին է հաստատել հանրապետության ԵՄ-ին միանալու մտադրության մասին օրենքը, որն ավելի վաղ ընդունվել էր խորհրդարանի կողմից։ ԵՄ-ն և Հայաստանը շարունակում են ամրապնդել դաշինքը, և նշվել է, որ ԵՄ ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանում կարող է հասնել 2,5 միլիարդ եվրոյի։ Հիմա Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման ձևաչափն է օրակարգում։ Չնայած դա առայժմ քիչ հավանական է, բայց հնարավոր է։ ԱՄՆ-ԵՄ-Հայաստան ձևաչափով համատեղ միջոցառումները կարող են ցույց տալ Երևանի ցանկությունը ինտեգրվել արևմտյան դաշինքներին։ Հետևաբար, Փաշինյանի Բրյուսել այցը միայն նշան է, բայց ոչ «բացառիկ նշանակության իրադարձություն»։ Տարածաշրջանում հիմնական իրադարձությունները դեռ առջևում են։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular