ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեհափառին հեռացնելու «օպերացիան» գլխավորում է Արայիկ Հարությունյանը, Փաշինյանն այդքան էլ գոհ չէ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց Կաթողիկոսին հեռացնելու եւ նրան փոխարինող գտնելու օպերացիայի պատասխանատվությունը դրվել է Կառավարության աշխատակազմի վրա: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմնական աշխատանքն իրականացնում է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը` պարբերաբար իրավիճակը ներկայացնելով Փաշինյանին:

Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն այդքան էլ գոհ չէ Հարությունյանի աշխատանքից, քանի որ դեռեւս հստակ քայլեր Վեհափառի հեռացման ուղղությամբ չեն արվել. հոգեւորականները պարզապես ավելի են թշնամացել իշխանությունների հետ:

Եկեղեցականների շրջանում զայրույթ է առաջացրել Հարությունյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը, որտեղ նա հայտարարել է. «Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խայտառակություն է եւ արձանագրում, որ Կտրիճ Ներսիսյանը հովանավորում է մեր երկրում ահաբեկչությունը եւ ապապետականությունը: Խայտառակություն է նրանց կոչը՝ ազատելու քրեական օրենսգրքի ծանրագույն մեղադրանքներով կալանավայրում հայտնվածներին: Հարգելի եպիսկոպոսներ, գիտենք, որ Ձեզանից շատերը պատանդի կարգավիճակում են Կտրիճ եւ Եզրաս Ներսիսյանների ձեռքում: Ընտրությունը ձերն է: Եթե պատանդի կարգավիճակում եք, նշան տվեք: Բայց դուք էլ պետք է քայլ անեք՝ ազատագրելու Հայ առաքելական եկեղեցին այս աղետից»:

Իշխանական թեւը եւս ճիշտ չի համարել Հարությունյանի այս գրառումը, որը, փոխանակ ներքին կարգով հարթի եկեղեցի-իշխանություն փոխհարաբերությունները, ավելի է վատացնում իրավիճակը: Ըստ կառավարության մեր աղբյուրների, եթե Հարությունյանը ձախողի նոր Կաթողիկոսի ընտրության, Վեհարանից Գարեգին Բ-ին «հեռացնելու» պլանները, ապա չի բացառվում, որ Փաշինյանը նրան կհեռացնի այդ պաշտոնից:

Այնպես որ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում հայրենի Կառավարությունում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular