ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում խոշոր հրդեհ է․ հրդեհը մարել չի հաջողվում, տեղում չպայթած զինամթերք կա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Խոշոր հրդեհ՝ Ադրբեջանում, Քաշաթաղի (Լաչին)  շրջանի Զերթի գյուղի մոտակայքում հրդեհի վայրում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտարարություն է տարածել տեղի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Տեղի արտակարգ իրավիճակների փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել այն շրջանում, որտեղ նախկինում ռազմական գործողություններ էին ընթանում:

Մինչ այժմ հաջողվել է մարել կրակն այն հատվածներում, որտեղ ականներ կամ պայթուցիկ նյութեր չկան։ Այն հատվածներում, որտեղ կա ականների և չպայթած զինամթերքի առկայություն, հրդեհը շարունակում է բռնկվել։ Տարածքում ներգրավվել են համապատասխան տեխնիկա և կենդանի ուժ, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:

Տեղի ԶԼՄ-ների փոխանմամբ՝ ներկայումս հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular