ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է պլանավորում Լոնդոնը. Բաքուն բացահայտ է խաղում Ռուսաստանի դեմ, Ղազախստանը պատրաստվում է, Հայաստանը սպասողական վիճակում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիևի և Փաշինյանի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպումը իր տեսակի մեջ առաջինն է։ Այն տեղի է ունեցել առանց միջնորդների, առանց Ռուսաստանի, բայց Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի ակտիվ շարժումների ֆոնին։ Այն, ինչը մինչև վերջերս անհնար էր թվում, այսօր դարձել է կատարված փաստ։ Մասնագետների կարծիքով Երևանն ու Բաքուն նախապես համաձայնության են եկել հիմնական դիրքորոշումների շուրջ։ Դրանց թվում են Հայաստանի Սահմանադրության վերանայումը՝ բացառելով Ղարաբաղին հղումները, ինչպես նաև  ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը համաձայնությունը։ Մոսկվան բացառված է հավասարումից, և մնում են Թուրքիան ու Մեծ Բրիտանիան, գրում է tsargrad.tv–ն։

«Փաշինյանը, ըստ էության, գնացել էր հանձնվելու, նրանք նախապես էին համաձայնեցրել պայմանները», - կարծում է ռազմաքաղաքական փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։ Նրա խոսքով Հայաստանի վարչապետը ձգտում է անձնական համար երաշխիքներ ստանալ, այդ թվում Զանգեզուրի միջանցքը և, ըստ էության, ամբողջ Սյունիքը հանձնելով։

Զանգեզուրի միջանցքը բացում է Ռուսաստանի հարավային ուղղությամբ «թուրքական գոտի» ստեղծելու հնարավորությունը։ Ըստ քաղաքագիտության դոկտոր, ԴԺՀ պետական անվտանգության առաջին նախարար և tsargrad.tv–ի քաղաքական դիտորդ Անդրեյ Պինչուկի, խոսքը «տարածաշրջանում նոր քաղաքական կոնֆիգուրացիայի ձևավորման մասին է»։

Ռուսաստանի նահանջը Անդրկովկասից ուղեկցվում է ներքին գործընթացներով Երևանում։ Սահմանադրության վերանայման նախապատրաստական աշխատանքները տեղի են ունենում ընդդիմության և Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումներին զուգահեռ։ Դա, փորձագետների կարծիքով, դաշտի մաքրում է ոչ ժողովրդական որոշումներ կայացնելուց առաջ։ tsargrad.tv–ի դիտորդ Վլադիմիր Խոմյակովի խոսքով Փաշինյանը բանակցություններ է վարում Թուրքիայի և Ադրբեջանի պայմաններով կապիտուլյացիայի շուրջ միայն իր անձնական իշխանությունը պահպանելու համար։

Ինչպես կարծում է Պինչուկը, արտաքին ճնշման բացակայության դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը չէին հասնի մերձեցման, քանի որ հին պահանջները կխանգարեին։ Բայց, կարծես թե, նրանց միտումնավոր մղում էին դեպի հակառուսական հռետորաբանություն, և այդ ֆոնին էլ երկխոսության հնարավորություն է ստեղծվել։ «Հայաստանն ու Ադրբեջանն իրենք չէին կարող համաձայնության գալ, քանի որ ունեն հին դժգոհություններ», - նշել է Պինչուկը։ Նրա խոսքով հենց Ռուսաստանի հետ ընդհանուր հակամարտությունն է, որը թույլ է տվել նրանց հասնել համաձայնությունների նոր մակարդակի։ Ընդ որում Ռուսաստանը դուրս է մնում հավասարումից։

Քաղաքագետ և արևելագետ Կարինե Գևորգյանը հիշեցրել է, որ տեղի ունեցող ամեն ինչ բրիտանական մեծ խաղի մի մասն է, որի նպատակը «արջին տապալելն» է։ Այսինքն կենտրոնական դեմքը բնավ Ամերիկան չէ, այլ Մեծ Բրիտանիան բազմամակարդակ հակամարտություններ կազմակերպելու իր պատմական կարողությամբ։ Մասնագետի խոսքով գլխավոր նպատակը երկրորդ հակառուսական ճակատի ստեղծումն է, որը կարող է անկայունացնել իրավիճակը ոչ միայն Կովկասում, այլ նաև Ղազախստանի և Իրանի հարավ-արևելքում։ Գևորգյանը շեշտել է, որ Զանգեզուրի միջանցքը տարածաշրջանի վերաբաժանման առաջին քայլն է։ «Մեր Կասպյան նավատորմը՝ «Կալիբր» հրթիռներով, պետք է վաղուց տեղակայված լիներ Ապշերոնի ափերին», - ասել է նա ակնարկելով Ռուսաստանի կողմից ավելի կոշտ պատասխանի անհրաժեշտության մասին։

Մասնագետները նաև նշում են, որ Անդրկովկասում անկայունացումը միայն սկիզբն է։ Գևորգյանի խոսքով հաջորդը կարող է լինել Ղազախստանը։ Նրա խոսքով արդեն իսկ հող է նախապատրաստվում հանրապետության հարավ-արևելքում «պայթյունի» համար։ Խոսքը ուկրաինական սցենարի կրկնության մասին է, բայց այլ միջավայրում։ Գլխավոր նպատակը Ռուսաստանի ազդեցությունը նվազագույնի հասցնելն է և նոր դաշինքներ կազմելը, որոնցում Մոսկվան այլևս վճռորոշ դեր չի խաղա։

Իսկ ի՞նչ կարելի է ասել Մոսկվայի մասին։ Մինչ այժմ Ռուսաստանը զուսպ դիրքորոշում է պահպանել։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարճ է մեկնաբանել Աբու Դաբիում կայացած հանդիպումը. «Մենք, իհարկե, ողջունում ենք նման ուղիղ երկխոսության փաստը»։ Սակայն, ինչպես իրավացիորեն նշել է Վլադիմիր Խոմյակովը, «մենք սպասում ենք ոչ թե այն բանին, թե ինչ կասվի, այլ այն բանին, թե ինչ կանի Ռուսաստանը»։

Հաշվի առնելով, թե որքան արագ է զարգանում իրավիճակը, Մոսկվան կարող է ստիպված լինել ավելի կտրուկ որոշումներ կայացնել։ Հակառակ դեպքում Անդրկովկասը կարող է կրկնել ուկրաինական սցենարը, բայց ավելի խոցելի և պայթյունավտանգ ուղղությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular