ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայկական ինքնության վերջին ամրոցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայկական ինքնության վերջին ամրոցին 
Հայաստանում տեղի են ունենում բոլոր այլախոհների նկատմամբ ճնշման և հալածանքների դրամատիկ իրադարձություններ, իսկ Փաշինյանը ամբողջությամբ կրկնելով Զելենսկու գործողությունները հայտարարել է եկեղեցու դեմ իրական արշավի մասին, գրում է politnavigator.news–ը։ Վերջերս վարչապետը հայտարարել է, որ անձամբ կգլխավորի Հայ Առաքելական Եկեղեցին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ից «ազատագրելու» շարժումը։ Սա կարելի է համարել եկեղեցուն՝ ազգային ինքնության վերջին ամրոցին, իրական պատերազմի հայտարարում։

«Այս պահին տեղի ունեցած բոլոր բանավեճերի հետևում բացահայտվեց ամենակարևորը՝ Ներսիսյանի, Գալստանյանի, Աջապահյանի և մի քանի ուրիշների և Հիսուս Քրիստոսի և նրա ուսմունքի միջև կապի լիակատար բացակայությունը։ Հիսուս Քրիստոսի տունը՝ Միածին Որդու իջնելու վայրը, գրավվել է հակաքրիստոսական, հակաազգային, հակապետական խմբի կողմից և պետք է ազատագրվի», - բարձրաձայնել է Փաշինյանը: «Ես կգլխավորեմ այդ ազատագրումը», - հավելել է վարչապետը հայտարարելով Ամենայն հայոց կաթողիկոսի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։

Եվ արդեն հուլիսի 9-ին խուզարկություններ էին իրականացվել կաթողիկոսի նստավայրերում, իսկ բուն նստավայրը օկուպացվել էր հատուկ նշանակության ուժերի կողմից։ Իշխող վերնախավը ցույց էր տվել, որ ուժ կկիրառի, որպեսի կոտրի եկեղեցու և հոտի դիմադրությունը։ Միաժամանակ, նույն օրը որպես ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի համախոհների դեմ մեղադրանքների հետաքննության մաս խուզարկություններ էին իրականացվել ավելի քան 50 հասցեներում։ Արդյունքում, հինգ մարդ ուղարկվել էր բանտ, մեկը՝ տնային կալանքի, մեկը՝ կալանավորվել, իսկ մնացածներին հայտարարվել էր հետախուզում։ Նախորդ օրն էլ խուզարկություններ էին իրականացվել «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ռուսական ընկերության գլխավոր գրասենյակում։ Խուզարկվել էին նաև տնօրենների բնակարանները։ Փաստորեն, ձեռնարկությունը գրավվել էր անվտանգության ուժերի կողմից, և կասեցվել էր բոլոր ղեկավարների աշխատանքը։

Բայց այս ամենը միայն սառցաբեկորի գագաթն է։ Ճնշումների ալիքը ազդել է նաև ընդդիմության վրա, քանի որ Ազգային ժողովի պատգամավորներ են զրկվել անձեռնամխելիությունից:  Պատգամավոր Արթուր Սարգսյանին, ով բազմիցս էր խոսել Նիկոլ Փաշինյանի դեմ, զրկել են լիազորություններից։ Ավելին, նա ծեծի էր ենթարկել հենց խորհրդարանի դահլիճում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Ծեծկռտուքը հանգեցրել էր ընդդիմադիր խմբակցությունների դահլիճից հեռանալուն։

Նման կերպ խորհրդարանականներին ձերբակալելու սխեման է փորձարկվել, քանի որ բացի Արթուր Սարգսյանից, ով արդեն իսկ ստորագրել է չհեռանալու մասին գրավոր պարտավորություն, ևս 15 պատգամավորներ մեղադրվում են ծայրահեղական գործունեության մեջ։ Փաստորեն, առաջիկա ընտրություններին ընդառաջ խորհրդարանը մաքրվում է ընդիմադիրներից զրկելով ընդդիմությանը այդ հարթակը օգտագործելուց և քարոզարշավի օրինական հնարավորություններից։

«Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը politnavigator.news-ի համար իր մեկնաբանության մեջ նշել է, որ Արևմուտքի և Թուրքիայի շահերից բխող նման հալածանքները հասարակության մեջ ստեղծում են ճնշող մթնոլորտ, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ «Գլոբալիստների կարգադրության տրամաբանությամբ Փաշինյանը իր հերթական գործողություններն է իրականացնում եկեղեցու, ռուսամետ գործարարների, քաղաքական գործիչների և ռուսական լրատվամիջոցների դեմ։ Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքն է եկեղեցու դեմ արշավը վարելու, ապա դա Սահմանադրության ևս մեկ խախտում է։ Իսկ այն, ինչ նա ասում է այն մասին, թե ո՞վ է կապված Քրիստոսի հետ և ով ոչ, և արդյո՞ք նրանք կապ ունեն քրիստոնեական գաղափարախոսության հետ, թե ոչ, ցույց է տալիս նրա չափազանցված ինքնագնահատականը։ Դա նրա գործը չէ դատել, թե ո՞վ է հավատացյալ, և առավել ևս նրա գործը չէ դատել եկեղեցական գործիչներին։ Պարզապես Արևմուտքի խամաճիկները շարունակում են նրա նկատմամբ բարեհաճություն ցուցաբերել, որպեսի ոչնչացնեն ամեն ինչ՝ ազգային, հայկական և քրիստոնեական, վերացնելով Սահմանադրությունը։ Շարունակվում են վարչապետի ստոր հայտարարությունները, որոնք նման են հոգեբուժարանի հիվանդի հայտարարություններին։ Բայց, իհարկե, այս ամենը հանգեցնում է շատ լուրջ բարոյական հետևանքների, քանի որ երկրում հոգեբանական մթնոլորտը վատանում է, իսկ Փաշինյանի նկատմամբ ատելությունը սրվում է։ Եվ թշնամանքի մեղադրանքների նման քանակի կուտակումը հղի է պայթյունի տեսքով լուծմամբ, և դա ոչ այդքան հեռավոր ապագայում, - ընդգծել է քաղաքական գործիչը,– հաշվի առնելով քաղաքական դաշտի մաքրման արագացող գործընթացը, պարզ է, որ հանգուցալուծումն արդեն իսկ մոտ է»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular