ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի 15 օրով. ո՞րն է պատճառը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 422-Ն որոշման մեջ։ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարված 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ:

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» կառավարության 2024 թվականի ապրիլի 17-ի N 422-Ն որոշմամբ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, և զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվելու է 2025 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։

2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ հուլիսի 1-ի դրությամբ առողջապահական համակարգի կողմից զորակոչիկների բժշկական հետազոտության գործընթացի դանդաղ ընթացքի, շատ դեպքերում՝ անհարկի ձգձգումների պատճառով հնարավոր չի լինելու մինչև հուլիսի 31-ն ավարտել (ընդ որում՝ որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետով հետազոտությունների և վերափորձաքննության վերջնաժամկետ է սահմանված հուլիսի 25-ը) քաղաքացիների պատշաճ փորձաքննություն և դրանց արդյունքներով զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքի որոշման գործընթացը: Այդ կապակցությամբ և 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը ձմեռային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել 15 օրով։ Այսպիսով, նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։

Ի դեպ, հավելենք, որ նույնատիպ նախագիծ ընդունվել է նաև 2024 թվականին՝ նույն պատճառաբանությամբ: Ստացվում է՝ անընդհատ նույն խնդիրը կա, սակայն լուծումներ չեն գտնվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular