ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշում 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները. պատմության այս օրը (16 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Վրաստան՝ Գերգատոբա (Հոգևոր սիրո օր):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1921- ՀԿ(բ)Կ կենտկոմի նիստում սխալ և անբավարար է ճանաչվել Լեռնային Ղարաբաղը Շուշի կենտրոնով Ադրբեջանի ԽՍՀ սահմաններում թողնելու և նրան մարզային լայն ինքնավարություն տալու մասին  որոշումը և բողոք է գրվել դրա դեմ։

1923-  Վրաստանի կոմկուսի կենտկոմը որոշում է ընդունել Ախալքալաքն ու Ծալկան, որպես Թիֆլիսին տնտեսապես կապված շրջաններ Վրացական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու նպատակահարմարության մասին:

 1931- ծնվել է հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ Վիկտոր Բալայանը:

1992- Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ԼՂՀ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են սկսել գրավվյալ Ներքին Հոռաթաղ, Մեծշեն և Մոխրաթաղ գյուղերի ուղղությամբ:

2002-Թուրքիայի Բոդրոմ ծովափնյա բնակավայրում կայացել է հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի հանդիպումը 8-ամսյա ընդմիջումից հետո: Նոր հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

2009- հայտնաբերվել են վթարի ենթարկված Թեհրան – Երևան չվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռի  «սև արկղերը»:

2011-Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը եթերազրկվել է «անորոշ ժամկետով»:

2017-հայազգի հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը  առավոտյան դուրս է եկել թուրքական Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և այդպես էլ չի վերադարձել (2014-ին Սևան Նիշանյանը 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով):

2018-Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից վաղաժամկետ ազատ է արձակվել  3.5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանը:

2020- Տավուշում հուլիսյան սրացման ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները։ Գիշերը նրանք խոշոր դիվերսիոն հարձակում են ձեռնարկել և ծանր կորսւտներ կրելով՝ փախել մարտի դաշտից։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

622 - սկսվել է իսլամական օրացույցը:

1054 –Կոնստանտինապոլիսում անհաջողությամբ է ավարտվել Հարավային Իտալիայում  ազդեցության գոտիների վերաբերյալ բանակցությունները Հռոմի և Կոնստանտինապոլիսի միջև, քրիստոնեական եկեղեցին բաժանվել է երկու մասի՝ կաթոլիկ և ուղղափառ:

1439 –Անգլիայում ժանտախտի համաճարակի պատճառով պաշտոնապես արգելվել է համբուրվելը:

1611-շվեդները գրավել են Նովգորոդը:

1643 –հոլլանդացի նավագնաց դե Ֆրիզի արշավախումբը հայտնագործել է Սախալին կղզին:

1661-ստոկհոլմյան բանկը թողարկել է առաջին եվրոպական բանկնոտները:

1683- Թունյինի թագավորության բանակը Թայվան կղզու մոտ ջախջախվել է Ցին դինաստիայի ծովային ուժերի կողմից:

1746 –ծնվել է իտալացի հոգևորական, աստղագետ Ջուզեպպե Պիացցին, որը հայտնագործել է առաջին փոքր մոլորակ Ցերերան:

1769 –իսպանացի հետազոտող Գասպար դե Պորտալը հիմնադրել է Սան-Դիեգո բազան՝ Կալիֆորնիան հետազոտելու համար:

1790 –Կոլումբիայի մարզը, որը չէր մտնում ոչ մի նահանգի մեջ որոշվել է դարձնել ԱՄՆ-ի կառավարության նստավայր:

1860- շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելն առաջին անգամ փորձարկել է դինամիտը:

1872-ծնվել է նորվեգացի բևեռախույզ, ճանապարհորդ Ռաուլ Ամուդսենը:

1867 –ֆրանսիացի այգեգործ Ժոզեֆ Մոնյեն ամրանային բետոնի արտոնագիր է ստացել:

1909 –հիմնադրվել է Audi ընկերությունը:

1917 –Պետերբուրգում սկսվել է անարխիստների հուլիսյան ապստամբությունը:

1919- գեներալ Դենիկինի սպիտակգվարդիական բանակը գրավել է Խերսոն քաղաքը: 1920- դադարեցվել է Խորհրդային Միության շրջափակումը Անտատայի կողմից:  1923- Բենիտո Մուսոլինին Իտալիայում արգելել է ազարտ խաղերը:

1932 –Դոնեցկի մարզի մայրաքաղաքը Արտյոմովկայից (ներկայիս Բախմուտ) տեղափոխվել է Ստալինո (ներկայիս Դոնեցկ):

1944 –Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերմանացիներից ազատագրված Մինսկում կայացել է պարտիզանական շքերթ:

1945- ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում կատարվել է ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը:

1965-բացվել է թունելը Մոնբլանի տակով, որը կապել է ֆրանսիան Իտալիայի հետ:

1972- Ֆինլանդիա-ԽՍՀՄ խաղին ԽՍՀՄ-ի ֆուտբոլի հավաքականի կազմում առաջին անգամ մասնակցել է Օլեգ Բլոխինը:

1979 –Սադամ Հուսեյինը դարձել է Իրաքի նախագահ:

1989- վախճանվել է ավստրիացի աշխարհահռչակ դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանը:

1990 - Ուկրաինան անկախացել է ԽՍՀՄ-ից:

1994 –Շումեյկերով-Լեվի գիսավորը բախվել է Յուպիտերին:

 1999-Բիլլ Գեյտսի  «Մայկրսոֆթ» կորպորացիայի արժեթղթերի արժեքը հասել է 100 միլիարդ դոլլարի:

-Դժոն Ֆիցջերալդ Քեննեդի կրտսերի վարած ինքնաթիռը, որի մեջ են եղել նաև նրա կինը Կերոլինը և կնոջ քույրը անհայտացել է Ատլանտյան օվկիանոսի ջրերի մեջ: 2002-Վաշինգտոնի կենտրոնում բացվել է միջազգային լրտեսությանը նվիրված թանգարան:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular