ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշnւմը՝ խաղաղության և կյանքեր փրկելու համար. Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիրր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ այդ մասին Ուկրաինայի նախագահը գրառում է կատարել X-ի իր էջում:

«Ես զրուցեցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Եվս մեկ շատ լավ զրույց։ Մարկը տեղեկացրեց Վաշինգտոնում նախագահ Թրամփի հետ հանդիպման և Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության մանրամասների մասին՝ Ուկրաինային աջակցությունը շարունակելու և ամրապնդելու համար», -գրել է նա:

«Մենք գնահատում ենք լրացուցիչ Patriot համակարգեր տրամադրելու պատրաստակամությունը, և ԱՄՆ-ն, Գերմանիան ու Նորվեգիան արդեն համատեղ աշխատում են այս ուղղությամբ։ Կլինեն նաև այլ զենքի մատակարարումներ՝ մեր ժողովրդի կյանքը պաշտպանելու և ռուսական հարձակումները հետ մղելու համար», - հավելել է Զելենսկին։

 «Կարևոր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ խաղաղության և կյանքեր փրկելու համար»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular