ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում առաջարկում են սահմանափակել միգրանտների արտարժույթի փոխանցումները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Պետդումայի մի խումբ պատգամավորներ առաջարկել են արգելել միգրանտներին արտերկիր փոխանցել այնպիսի գումարներ, որոնք գերազանցում են իրենց պաշտոնապես հայտարարագրված աշխատավարձը։ Այս նախաձեռնությամբ հանդես են եկել Ալեքսեյ Նեչաևը, Սարդանա Ավքսենտևան և Վլադիմիր Պլյակինը՝ համապատասխան առաջարկ ուղարկելով ՌԴ Կենտրոնական բանկ։

Նրանց կարծիքով՝ գործող օրենքներում բացակայում են վերահսկողության հստակ մեխանիզմներ, ինչի արդյունքում հնարավոր է դառնում ոչ օրինական եկամուտների լեգալացում, հարկերից խուսափում և կապիտալի արտահոսք, ինչը վտանգում է երկրի տնտեսական և սոցիալական անվտանգությունը։

Առաջարկվում է, որ եթե միգրանտը ցանկանում է փոխանցել ավելի մեծ գումար, քան իր պաշտոնական աշխատավարձն է, ապա պարտադիր պետք է ներկայացնի եկամտի օրինականությունը հաստատող փաստաթուղթ։ Այս նախաձեռնությունը համընկնում է կառավարության ծրագրի հետ՝ ուժեղացնելու միգրացիոն հսկողությունն ու բարձրացնելու պետական տուրքերը միգրանտների համար, գրում է Лента.ру-ն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular