ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության մասնագիտական բախումների արդյունքում հաղթել է դատախազը և կասեցրել գազագողությամբ զբաղվող «բանդիտների» գործունեությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հետևողականորեն լուսաբանել մեծամասշտաբ գողության դեպքը, որը դրսևորվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից մատակարարվող կապույտ վառելիքը առանց հաշվիչի օգտագործելու կամ գողանալու տեսքով:

Թեմայի վերաբերյալ նախորդ https://armlur.am/1481998/ հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչ Կ. Պապոյանի տրամադրած փաստաթղթով Քննչական կոմիտեն փաստացի կանաչ լույս էր վառել գազագողերի առջև, որոնք ավելի քան 20 օր իրավապահների աչքի առջև գողանում էին գազ և վաճառում մեկ տասնյակից ավելի գազալցակայաններում:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտումից հետո ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը այս տարվա հունվարի 17-ին նախաձեռնեց քրեական վարույթ, այն ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից պաշտոնապես հայտնեցին, որ «քննվում է մի շարք գազալցակայանների սեփականատեր Վ. Կ. (Վիլեն Կարապետյանի)-ի եւ մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 272 մլն 101 հզր 940 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող եւ իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը»:

Ըստ քննչական կոմիտեի՝ Վիլեն Կարապետյանի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող 18 գազալցակայաններում, որի համար, Կոմիտեի նախագահի որոշումներով, վարույթներով ստեղծվել են քննչական խմբեր, որոնցում ընդգրկվել է 50 քննիչ։

Եվ ահա 50 քննիչներից մեկը որոշել էր, որ Վիլեն Կարապետյանը ոչ միայն պետք է վերադառնա Հայաստան (նա փախել էր գործի հարուցումից հետո եւ գտնվում էր հետախուզման մեջ), այլեւ Մաքսանենգության գործերի քննության 4-րդ վարչության պետի տեղակալ Պապոյանը մի փաստաթուղթ էր տվել փաստաբանական կողմին, որ Վիլեն Կարապետյանը, որն իրենց իսկ վարույթով անցնող ենթադրյալ կեղծարարության եւ գազագողության հիմնական դերակատարն ու շահառուն է, կարող է շարունակել նույն գործունեությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վիլեն Կարապետյանը, չունենալով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տրամադրված պատշաճ ստուգաչափված հաշվիչներ, անհայտ ծագման հաշվիչներով, առանց «Գազպրոմ»-ի փաստացի թույլտվության, սկսել էր մոտ մեկ տասնյակ գազալցակայաններ աշխատեցնել: Այսինքն` չունենալով գազի ձեռքբերման օրինական հիմքեր, նա անթաքույց վաճառում էր գազ` ունենալով քննչական կոմիտեի՝ Մաքսանենգության գործերի քննության 4-րդ վարչության պետի տեղակալ Պապոյանի փաստացի հովանավորությունը այդ թղթի կտորի տեսքով:

«Ժողովուրդ» օրաթերթի այս ահազանգից հետո (հունիսի 25) ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ցուցումով հարցուցվեց ևս մեկ քրեական գործ` գողության հատկանիշներով:

Այսինքն՝ Աննա Վարդապետյանն էլ, ուսումնասիրելով իրավիճակը, հանգել էր տրամաբանական եզրակացության, որ եթե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմում է իրավապահներին` ահազանգելով գողության մասին, ինչպե՞ս կարող է գողությունը շարունակվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անմիջական հրահանգով փաստացի գողություն իրականացնող գազալցակայանները նախօրեին՝ գիշերը, բոլորը կրկին փակվել են: Այսինքն՝ քննչկան ծառայության հովանավորչությունն է փաստացի կասեցվել Աննա Վարդապետյանի կողմից, քանի որ մինչ այս քննչական ծառայությունը մեզ տեղեկացրել էր, թե իրենք չեն կարող խոչընդոտել գազալցակայանների հետագա գործունեությունը, իսկ երեկ նրանց տեսակետը արդեն 180 ատիճանով փոխված էր:

«Քննչական գործողությունների արդյունքում մի շարք գազալցակայաններ ճանաչվել են իրեղեն ապացույց եւ կապարակնքվել»,- պատասխանել են Արթուր Պողոսյանի ղեկավարած Քննչական կոմիտեից:

Թե ինչ ընթացքի մեջ է գողության առիթով հարուցված վարույթը և ինչ է մտածում այս մասին ՀՀ ՊԵԿ-ը, որը դեռ իր սահմանած տուգանքները՝ մոտ 3.3 մլն դոլարի չափով, չի էլ ստացել նույն անձանցից, կներկայացնենք հաջորդիվ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular